«Ժողովուրդ». ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու որոշումը Փաշինյանի իշխանության համար լուրջ գլխացավանք է դառնալու
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն որոշել է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրություններին, իսկ ընտրացուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը: Վերջինս չի առաջադրվելու ռեյտինգային ընտրակարգով, փոխարենը դա կանեն համամասնական ընտրացուցակում ընդգրկված մյուս թեկնածուները: Ու պետք է նկատենք՝ ՀՀԿ այդ որոշումը Նիկոլ Փաշինյանի իշխանության համար լուրջ գլխացավանք է դառնալու. սա ոչ թե այն պատճառով, որ ՀՀԿ-ն Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի համար մրցակից է, այլ որովհետև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու մասին հայտարարած ՀՀԿ-ական թեկնածուներից ոմանք հասարակության համար այնքան անընդունելի են, հասարակության կողմից այնքան մերժված, որ իշխանությունները քարոզարշավի ժամանակ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրեն նրանց անվտանգությունն ապահովելու և ֆիզիկական բռնություններից զերծ պահելու համար:
Բարեբախտաբար, ի տարբերություն հերթական ընտրությունների, արտահերթի ժամանակ քարոզարշավը կարճ է տևելու: Իսկ մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀԿ օրերս կայացած խորհրդի նիստից:
Մասնավորապես, նիստը վարել է անձամբ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինս այս օրերին անձամբ է զրուցել տարբեր ժամանակներում իրենց վարկանիշային կամ մեծամասնական թեկնածու հանդիսացած գործիչների հետ, առաջարկել այս անգամ էլ մասնակցել ՀՀԿ-ի կողմից: Բնականաբար, մի մասը նրան մերժել է, մի մասը` ոչ: Սակայն մեր տեղեկություններով` Սարգսյանն ամենևին էլ չի նեղանում առաջարկը մերժած անձանցից: Միայն պայման է դրել՝ եթե իրենք չեն առաջադրվում, ապա պետք է սատարեն այդ ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված թեկնածուին: Թե ինչպես են նրանք սատարելու, երբ նոր իշխանությունը քայլեր է ձեռնարկել ընտրակաշառքը, ընտրություններին քրեական տարրերի ներգրավումը բացառելու համար, պարզ չէ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին