
«Ժողովուրդ». Որքանո՞վ է ճիշտ խոսել գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու մասին, երբ այն նախաձեռնվել է հենց հայկական կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Փոխադարձ լսել են տարբերվող կարծիքներ ու համապատասխան հիմնավորումներ, որոշել են միառժամանակ վերցնել դադար վերլուծելու և որոշելու համար, թե որ տարբերակը լավագույնս կծառայի Կազմակերպությանը»,- մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը` «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը` պնդելով, որ նման դեպքում կա իրավական բաց:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու պարագայում մեր կողմից կառույցում մեր գտնվելու նպատակահարմարության հարցը բարձրացնելուն, Վիրաբյանն ասել է. «Որքանո՞վ է ճիշտ խոսել գլխավոր քարտուղարի պաշտոնը կորցնելու մասին, երբ մենք փաստում ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցումը նախաձեռնվել է հենց հայկական կողմից Կազմակերպության հեղինակությունը ներքին իրավական գործընթացներից զերծ պահելու համար»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում