![](https://panorama.am/news_images/678/2032676_1/32.thumb.jpg)
2019թ.պետբյուջեի նախագծով ՊՆ բյուջետային հատկացումներն ավելացել են
«Իսկապես արտասովոր պայմաններում ենք քննարկում 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Արձակված ԱԺ-ն իր սահմանադրական պատասխանատվության շրջանակում ուղղակի պարտավոր է քննարկել երկրի համար կարևորագույն այս փաստաթուղթը, և, կարծես, կա բավարար կամք ու պատրաստակամություն, ոչ միայն քննարկելու, այլև ընդունելու հաջորդ տարվա համար կարևորագույն ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական այս փաստաթուղթը»,- այս մասին խորհրդարանում իր ելույթում հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանը։
Նա նշեց, որ հանձնաժողովում փակ կարգով քննարկման ժամանակ հնչել են կոնկրետ մտահոգություններ, որոնց հիմնական նպատակը եղել է առավելապես նպաստել երկրի պաշտպանության համակարգին։
«2019-ի բյուջեի նախագծով պաշտպանության ոլորտի և պաշտպանության նախարարության բյուջետային հատկացումներն ավելացել են՝ պաշտպանության ոլորտի համար ավելացումը կազմում է 65 մլրդ դրամով, իսկ ՊՆ համար՝ 38 մլրդ դրամով: Պաշտպանության ոլորտի առումով հատկացումներն ընդհանուր պետական բյուջեի 20 տոկոսն են, ՀՆԱ-ի՝ 4 տոկոսը։ Որքան էլ միջոցներն ավելացել են, այդուհանդերձ բազմաթիվ ծրագրեր իրականացնելու համար պահանջվում են ավելի շատ միջոցներ»,- ասաց Նահապետյանը։
Նա ներկայացրեց, որ ավելացումներն ուղղված են հրթիռահրետանային սպառազինության, հակաօդային պաշտպանության ռազմական կարիքներին և այլ միջոցներին։
«ՌԴ-ի հետ կնքած պետական արտահանման վարկային համաձայնագրի շրջանակներում ավելանում են հրթիռային կարողությունները, հայրենական ռազմարդյունաբերության ոլորտում նախատեսվել է զարգացնել հավակնորդ ծրագրեր, որոնց իրագործումն ընդլայնելու է ՀՀ ԶՈւ որակային պատրաստվածությունը: Ձեռք են բերում սպառազինության այնպիսի տեսակներ, որոնք հնարավոր կլինեն ոչ միայն ռազմական ագրեսիային դիմակայելու, այլև պաշտպանությունը լիարժեք իրականացնելու: Նահապետյանը նաև ասաց, որ սպաների բնակարանային ապահովության խնդիրը դեռևս անորոշ է մնում։ 2019թ. բյուջեի նախագծի պետական գաղտնիք պարունակող ծախսերը օրինական են և հիմնավորված»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե առաջիկայում պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի վերանայման հնարավորություններ բյուջեում կա՞ն, թե՞ ոչ:
«2019թ-ի բյուջեի նախագծով կա հավելավճարների ավելացում, որը կազմում է 370 մլն դրամ, ՊՆ արտաբյուջետային միջոցներից 500 մլն դրամ հատկացվելու է առաջնագծում զինվորական ծառայության անցնող զինծառայողների պարգևատրմանը»,- պատասխանեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
![ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում](https://panorama.am/video_images/19/54477_1/123.thumb.jpg)
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
![Փաշինյան. Մետրոպոլիտենը մեր աչքի առաջ մաշվում է](https://panorama.am/video_images/19/54516_1/f6790fbb5e11fa_6790fbb5e123a.jpg)
![Ինչու է Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվել ԲԴԽ անդամի իր թեկածությունից](https://panorama.am/video_images/19/54493_1/f6790b020677f5_6790b02067837.jpg)