Ջանջուղազյանը բաշխման համակարգը հեռու է համարում կատարելությունից
2018 թվականին հաստատված կառավարության ծրագիրն ուներ ավելի հավակնոտ նպատակադրումներ: Այս մասին ԱԺ-ում 2019թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով՝ հիմա էլ կառավարությունը շարունակում է պահպանել մտադրությունները, բայց ներկայացված նախագիծը չէր կարող չարտացոլել երկրում տեղի ունեցած զարգացումները։
Ինչ վերաբերում է բաշխման համակարգին, Ջանջուղազյանն ասաց, որ ցավով պետք է արձանագրել, որ այն հեռու է կատարելությունից. «Կա եկամուտների այնպիսի բաշխում, որը դժվար է գնահատել հավասար կամ հավասարին մոտ։ Որպես փաստ պետք է սրան վերաբերենք և ջանք գործադրենք, որ այն բարելավվի»։
Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ներկայում Հայաստանը գտնվում է տնտեսական քաղաքականության քննարկման փուլում:
«Ճյուղային կառուցվածքի փոփոխություն է ենթադրվում՝ խաղային բնագավառից անցում բարձր տեխնոլոգիաների, առաջադեմ տնտեսական քաղաքականության մոդելի, որը միտված կլինի արտահանման զարգացմանը։
Իրավիճակի փոփոխության նպատակադրմամբ նախատեսվում է հարկերի գծով հարկային բեռի ավելացման սկզբունք, հարկային համակարգի պարզեցում, հարկային համակարգի արդարության սկզբունքի ներդրում, բյուջեի վրա ազդեցության չեզոքության ապահովում»,- հավելեց նա։
Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ հաջորդ տարի բյուջեի դեֆիցիտը կկազմի 151,6 միլիարդ դրամ։ Ակնկալվում է նաև 241 միլիարդ դրամի վարկի ստացում, 85 միլիարդ դրամի վարկի մարում: Իսկ պետական պարտքի սպասարկման գնահատականը, Ջանջուղազյանի փոխանցմամբ, 357 միլիարդ դրամ է:
Նրա տեղեկացմամբ՝ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կմնա նույն մակարդակին՝ 2,3 տոկոս:
Հարակից հրապարակումներ`
- 2019թ.-ի պետբյուջեով հատկացումները՝ առողջապահության և սոցիալական հարցերի գերատեսչություններին
- 2019թ.-ի պետբյուջեի նախագծով հատկացումները՝ ԱԻ նախարարությանը, Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին
- 2019-ին հանրակրթության ոլորտին հատկացվող գումարը կավելանա
- 2019-ին տնտեսական աճին նպաստող հիմնական գործոնը լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներն են. ԿԲ նախագահ
- 2019-ի համար կանխատեսվող 4,9 տոկոս տնտեսական աճը շարունակում է մնալ ակտուալ. Ջանջուղազյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին