«Սասնա ծռեր»-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը. Ժիրայր Սեֆիլյան
«Սասնա ծռեր» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականը կզբաղեցնի քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց կուսակցության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը՝ հավելելով, որ ցուցակը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը։
Ասուլիսին ներկա Ստեփան Գրիգորյանն էլ նշեց, որ իր համար մեծ պատիվ է Ժիրայր Սեֆիլյանի հետ միասին ելույթ ունենալ։
«Ես ուզում եմ մի քանի կետով նշել՝ ինչո՞ւ եմ մասնակցում արտահերթ ընտրություններին և ինչո՞ւ հենց «Սասնա ծռերի» հետ։ Առաջին հանգամանքն այն է, որ իրենք ազնիվ են ու հայրենասեր։ Լավ է, որ քաղաքական դաշտը զբաղեցնում են ազնիվ մարդիկ։ Երկրորդ, ինձ համար կարևոր է «Սասնա ծռերի» հուլիսյան այն հայտարարությունը, որ իրենք հրաժարվում են բռնությունից՝ որպես քաղաքական հարցեր լուծելու մեթոդ։ Երրորդ՝ ծրագրային մասը։ Սա միակ ուժն է, որ ունի պատրաստված, լուրջ, 300 էջանոց հայեցակարգ։ Ինձ համար շատ կարոևր է, որ արևմտյան ինստիտուտների հետ պետք է ակտիվ աշխատենք»,-ասաց բանախոսը՝ շեշտելով, որ իրենք շատ են կարևորում խորհրդարանում իշխանություններին հակակշռող ուժեղ հակաբևեռ ձևավորելու հարցը։
Ժիրայր Սեֆիլյանն իր հերթին նշեց, որ իրենք գալիս են որպես հակակշիռ, որպես երկրորդ բևեռ՝ գիտակցելով, որ եթե զսպող ուժ չձևավորվի, իշխող ուժի սխալներն ավելի շատ կլինեն։
«Մենք նաև գալիս ենք արմատական, համակարգային փոփոխություններ իրականացնելու»,- ասաց նա։
Անդրադառնալով ազատամարտիկների հետագա գործակցությանը՝ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ նրանց շրջանակում մտորումներ կան՝ օրա առաջ ստեղծել միմյանց հետ համագործակցելու համապատասխան ձևաչափ։
«Կոչ եմ անում, հորդորում եմ պատերազմի բոլոր լուրջ մասնակիցներին համախմբվել և օժանդակել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությանը։ Եթե ոչ մեզ, ապա ո՞ւմ պետք է օժանդակեք, սիրելի մարտական ընկերներ։ Առաջիկայում սպասում ենք ձեզ»,- ասաց ազատամարտիկը՝ հավելելով, որ իրենք մտահոգություն չունեն, որ ՊՊԾ գնդի գրավման միջադեպը կարող է հարվածել իրենց վարկանիշին։
«Այդ էջը փակ է, այն բաց էր, որովհետև կար բռնապետ։ Հիմա բռնապետ չկա, և այդ էջը փակ է»,- փաստեց Սեֆիլյանը։
Հարցին՝ իրենցից բացի՝ խորհրդարանում հակակշռող ուժ ո՞ւմ են տեսնում, Ստեփան Գրիգորյանը նշեց՝ բոլոր լիբերալ ուժերին։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին