Սահմանին գազի գինն իջել է, սակայն 8,9 միլիարդ դրամի հասույթը պահպանվել է «Գազպրոմում». պատգամավոր
«Գազի սակագնի համար ցանկացած հաշվարկի համար գոյություն ունի մեթոդոլոգիա։ Հաշվարկման մեթոդոլոգիաները սահմանում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, բայց գործող օրենքի համաձայն՝ սահմանված են այն հիմնական ծախսերը, որոնք հանձնաժողովը սակագներ հաշվելուց պետք է հաշվի առնի»,- Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ այսօր ասաց (ՀԾԿՀ) նախագահի տեղակալ Միքայել Սողոմոնյանը։
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի կորուստների հարցին՝ նա նշեց, որ հատուկ գործիքակազմի կիրառման արդյունքում հնարավոր է դարձել կորուստները զգալի նվազեցնել։
«10 տարուց ավելի բաշխիչ էլեկտրական ցանցերում կորուստները չէին իջնում, բայց վերջին 1,5 տարվա ընթացքում հատուկ մեթոդոլոգիայի կիրառման արդյունքում ունենք ընդամնեը 9 տոկոս կորուստ»,- նշեց Միքայել Սողոմոնյանը։
Գազի և էլեկտրաէներգիայի հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն իր հերթին նշեց՝ չեն փարատվել իրենց այն կասկածներն առ այն, որ համակարգում գոյություն ունեցող 6,69 տոկոս կորուստները տեխնոլոգիական անխուսափելի կորուստներ չեն։
«Բաշխման համակարգում խնդիր չունենք՝ մոտ 2 տոկոս։ Բայց փոխադրման ոլորտում ունենալ 4,6 տոկոս կորուստներ, անընդունելի է։ Հաշվի առնելով վրաց-հայկական սահմանին եղած խնդիրը, որը 1 տոկոս ենք գնահատում, մնացածն անընդունելի կորուստներ են։ Եթե 2002 թվականից սակագնային կորուստի չափը սահամնվել է 5,37 և գործել է մինչև 2016 թվականը, ուրեմն վերցնել և փաստացի կորուստներվ կոմպենսացնել ինչ-որ բաներ, անընդունելի եմ համարում։ Երկրորդ՝ իսկ ո՞վ է ասել, որ այդ 5,37-ը եղել է բնականոն»,- հռետորական հարց հնչեցրեեց խորհրդարանականը։
Որպես «Գազպրոմի» հաջորդ խնդիր՝ Միքայել Մելքումյանն առանձնացրեց շահութաբերության խնդիրը։
Նրա համոզմամբ, ՀԾԿՀ-ն զրկվել է տվյալ տարվա համար իր գործառույթը բնականոն իրականացնելու հնարավորությունից։
«2015 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը սահմանին գազի 189 դոլարը երբ իջել է 165 դոլարի, միջին սակագինը պահպանվել է 311,58 դոլար։ Այն 24 դոլարի տարբերությունը կազմել է 8,9 միլիարդ դրամ։ Այս գումարը պահպանվել է «Գազպրոմում, այսինքն՝ ինքը չի բերել 1խորանարդ մետրի համար սակագնի իջեցման։ Այսինքն՝ սահմանին գինն իջել է, սակայն 8,9 միլիարդ դրամի հասույթը պահպանվել է «Գազպրոմում»»,- ասաց բանախոսը։
Հարակից հրապարակումներ`
- Գազի սակագինը նվազեցնելու ռեզերվներ ունենք. Միքայել Մելքումյան
- Գազի սակագնի իջեցման որևէ ռեզերվ չեմ տեսնում. Միքայել Սողոմոնյան
- Գազի սակագնի իջեցումը կքայքայի համակարգը. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն
- Բնակչությունը ստանում է ավելի կալորիական գազ, քան սակագնով նախատեսվում է. Թադևոսյան
- Ակնկալվում է բնական գազի կորուստների չափը նվազեցնել մինչև 3,5 տոկոս. Հրանտ Թադևոսյան
- Նախատեսվում է շուրջ 40 կմ նոր մայրուղային գազատարների կառուցում. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն
- ՌԴ-ի հետ գազի սակագնի պայմանագիրը լրջագույն խնդիրներ է առաջացրել. Մելքումյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում