Beeline-ը կորպորատիվ հաճախորդների համար գործարկել է զանգվածային SMS-ի տարածման ծառայությունը
Beeline-ը գործարկել է «SMS ինֆո» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս կազմակերպել զանգվածային հաղորդագրությունների տարածում։
Ընկերությունից հայտնում են՝ ծառայությունը հասանելի է կորպորատիվ հաճախորդների համար և թույլ է տալիս տարածել տեղեկատվական, կոմերցիոն և գովազդային հաղորդագրություններ, օրինակ՝ կոմունալ ծառայությունների հաշիվների, ծանուցումներ վթարային անջատումների մասին և այլն։
«Հաղորդագրությունների զանգվածային տարածումը թույլ է տալիս տեղեկատվությունը առավել արագ և ճիշտ ժամանակին հասցնել թիրախային լսարանին, այսինքն հասցեատերերին։ Ծառայության շրջանակում մեր հաճախորդները կստանան պարզ և հարմար վեբ ինտերֆեյսից օգտվելու հնարավորություն, կունենան կառավարման, մոնիթորինգի և տեղեկատվության հավաքագրման բազմաթիվ գործիքներ։ Վստահ եմ, որ հաղորդագրության տարածման ճշգրիտ կարգավորման, լսարանի ընտրության հնարավորությունը և հասանելի գինը կդարձնեն այս ծառայությունը օգտակար և պահանջված գործիք մեր կորպորատիվ հաճախորդների համար», - նշել է Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ SMS-ների տարածման կառավարումն իրականացվում է հարմար և հասկանալի վեբ ինտերֆեյսի օգնությամբ։ Ծառայության հետ աշխատելու համար կարելի է օգտվել ցանկացած ծրագրից՝ Google Chrome, Opera, Firefox։
Հարակից հրապարակումներ`
- Beeline Ստարտափ Ինկուբատորում թրեյնինգներ են անցկացրել Դիմիտրիյ Չումակը և Յուլիա Մոկրոուսովան
- Beeline-ում նշվել է «Երրորդ սերունդ» ստաժավորման ծրագրի տասնամյակը
- Beeline-ի բաժանորդները մասնակցեցին Միջազգային որակի օրվան նվիրված միջոցառմանը
- Beeline-ն ամփոփում է 2017 թ.-ին իրականացրած սոցիալական ներդրումների ծրագրերը
- Beeline-ը երկարաձգում է «Ռոումինգ փաթեթ» ծառայության գործողության ժամկետը
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում