Ապօրինի շինարարության 80 տոկոսի մեղքը պատասխանատուներինն է. Մեսչյան
«Բազմիցս զգուշացրել ենք, մի արեք, ոչ մեկին չլսեցին, շարունակում էին։ Ամեն ինչը չափ ունի, էլի։ Մի կարծեք, որ ես մեծագույն երջանկությամբ եմ ընդունում, երբ որ բուլդուզերը խփում են պատին, շատ վատ բան է, բայց մի հասցրեք դրան, էլի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ պատասխանելով նախօրեին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող կառույցն ապամոնտաժելու մասին հարցին։
«Երբ որ մի բան է ասվում, որ ապօրինի շինարարություն է, վերջ, հեռուստատեսային ծրագիր չէ, շոու չէ, ամեն մի ասած նախադասություն ունի որոշակի պատասխանատվություն»,- նշեց նա։
Ա. Մեսչյանի խոսքով, այն, ինչ կատարվել է մինչև իր նշանակումը, այլ ծրագիր է, այլ խնդիր, ինքը պատասխանատու է այն օրվանից, երբ նշանակվել է այդ պաշտոնում։
«Այն քաղաքացին, ով այսօր պատրաստվում է ապօրինի շինարարություն անել, մի
արա, դա չի օրինակացնվելու ոչ մի դեպքում։ Բայց դա չի նշանակում, որ, ընդհանրապես, օրինականացումը վերանում է։ Չէ, այդպիս բան չկա։ Ահռելի քանակով մարդիկ կան ծանրագույն սոցիալական վիճակում, որ ժամանակին կարողացել են ինչ-որ մի բան կառուցել, որ ապրեն, ի՞նչ բարոյական իրավունք ունեմ այդ մարդկանց տները չօրինականացնել»,- ասաց Ա. Մեսչյանը։
Նա նշեց, որ ապօրինի շինարարության 80 տոկոսի մեղքը պատասխանատուներինն է. «Այն մարդիկ, ովքեր պետք է հսկեին, որ ապօրինի շինարարություն չլիներ, քաջալերում էին և բերում ապօրինի շինարարության։ Եվ ոստիկանությունը, և թաղապետարանները մեղավոր են նրա համար, ինչ պրոբլեմների առաջ կանգնած են Երևանի բնակիչները։ Քաղաքացիների մեղքը երևի 20 տոկոսն է, մնացած 80-ը նրանք են, ովքեր պատասխանատու են ապօրինի շինարարության համար»։
«Հողազավթումը գողություն է երկրից, մեր բոլորի ունեցվածքի գողությունն է։ Հողազավթումը վերացավ, տղերք, որովհետև պրոբլեմ եք ունենալու։ Եթե հույս ունեք, որ հետագայում կկարողանաք օրինականացնել, մոռացեք դրա մասին, դա չի լինելու»,- ասաց Արթուր Մեսչյանը։
Հարակից հրապարակումներ`
- Գյուրջյան փողոցում քանդած շենքի տերը պատրաստվում է վնասի փոխհատուցում պահանջել քաղաքապետից
- Քաղաքապետի որոշմամբ, Նոր Նորքում ապամոնտաժվում է 1100 քմ ապօրինի կառույցը
- Թիվ 72 դպրոցի նախկին տարածքում ապօրինի շինարարություն է իրականացվել
- Ինչո՞ւ են երևանյան փողոցներում անձրևաջրերը կուտակվում... Փոքր տրամագծերով խողովակներ, ապօրինի շինարարություն
- Ապօրինի շինարարության դեմ բողոքող Կոմիտասի 5 հասցեի բնակիչները դիմել են դատարան
- Քաղաքապետարան. Հայորդաց տան շրջակա տարածքում ապօրինի շինարարություն չի իրականացվել
- Ապօրինի շինարարություն հանդուրժող համայնքապետերը կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան