ԱԺ հերթական քառօրյան մեկնարկեց
Ազգային ժողովում գումարվել է հերթական քառօրյան։ Նիստերի դահլիճում 101 պատգամավորներից ներկա էին ընդամենը 53-ը։
Նախքան օրակարգի հարցերի քննարկմանն անցնելը ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը տեղեկացրեց, որ Ռուզան Մուրադյանի մանդատը փոխանցվեց ՀՀԿ համապետական ցուցակի հաջորդ թեկնածու Նաիրա Կարապետյանին։
Այնուհետև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. «Մարդ սենց բախտ պետք է ունենա, որ վարչապետի, կառավարության ներկայությամբ երդվի, թե չէ՝ մեզ նման»:
Նշենք, որ օրակարգում ի թիվս այլ հարցերի ընդգրկված է նաև ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի օրենքի նախագիծը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան