Արմեն Աշոտյանը կլինի ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը առաջադրվելու է որպես թեկնածու թիվ 4 ընտրատարածքում, որն ընդգրկում է մայրաքաղաքի Էրեբունի, Կենտրոն, Նուբարաշեն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանները։
Ֆեյսբուքյան իր էջում Աշոտյանը տեղեկացրել է՝ միաժամանակ լինելու է նաև ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը։
«Վստահ եմ, որ նոր խորհրդարանում ՀՀԿ խմբակցության կազմում իմ գիտելիքները, փորձը, սկզբունքայնությունը և վճռականությունը կարող են շարունակել ծառայել Հայաստանին և ժողովրդին։
Այս տարիների ընթացքում ձեռքբերված հմտությունները, գործած սխալների դասերը, հարված պահելու բնավորությունս, թիմիս անդավաճան մնալու հաստատակամությունը, Հայաստանի ազգային շահերը դրսում անմնացորդ հետապնդելու ծառայությունը, կրթության բնագավառում իրականացված և քաղաքական խիզախություն պահանջող բարեփոխումները ինձ տալիս են այս ամրությունը ՝ դիմելու ձեզ եւ ապավինելու մեր քաղաքացիների վստահությանը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորելու է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։
ԱԺ հայտարարությունների ժամին էլ իր ելույթում Արմեն Աշոտյանն ասաց. «Ես հասկանում եմ՝ դժվար է մարսել Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին նախադեպը, երբ նախորդ իշխանությունները ոչ թե ջախջախվում, տրոհվում են, ինչպես կոմունիստները, ՀՀՇ-ն, այլ փորձում է ստեղծել քաղաքական համակարգի կայացման ավանդույթներ»։
Անդրադառնալով ՀՀԿ-ի մասնակցելու վերաբերյալ այսօր փոխվարչապետեր Արարատ Միրզոյանի և Տիգրան Ավինյանի հայտարարություններին՝ նա ասաց. «Մեկը մյուսից ընտիր ելույթ են ունեցել, մեկն ասում է՝ մրցակից չունենք, ՀՀԿ-ն մեզ մրցակից չէ, մյուս փոխվարչապետն ասում է՝ մենք արդեն հաղթել ենք: Տղերք, նորից ասեմ՝ մի կրկնեք իմ ու Շարմազանովի սխալները, մի եղեք այդքան ինքնավստահ, որովհետև կործանումը սկսում է մեծամտությունից, գոռոզամտությունից: Մի արեք դա: Լավ է՝ մի բարեկիրթ նախարար գտնվեց՝ կրթության, գիտության նախարարը, որը ասաց, թե բոլորն են իրենց մրցակից: Ախր եթե գլուխ եք գովում Նիկոլի շուքի, ստվերի տակ, հիշեք, եթե ձեր նախընտրական եռյակի առաջին տեղում լինի Նիկոլի ուսապարկը, Նիկոլի «դուխով» կեպկեն՝ 2-րդ, Նիկոլի հազը՝ 3-րդ, դուք, մեկ է, 80 տոկոս ձայն եք հավաքելու: Իսկ եթե ռեյտինգայինում, որտեղ ես եմ թեկնածություն դնում, դնի ոչ թե կոնկրետ ֆիզիկական անձ, այլ Նիկոլի սելֆիի ձողիկը, էլի առաջին տեղն է գրավելու: Էս նիկոլամանիայի պտուղներից օգտվեք, քաղեք, բայց մի թափահարեք: Դուք գուցե ունեք լումա, բայց ոչ այնքան, որ այդ քաղաքական ժառանգությունը վերագրեք ձեզ»։
Հարակից հրապարակումներ`
- Ավինյան. ՀՀԿ-ն կարող է տապալել իրենց տրվելիք մանդատը
- Մենք բռնցքամարտից չենք վախենում. Աշոտյան
- Արայիկ Հարությունյանը ընտրություններին ցանկացած մասնակցողին մրցակից է համարում
- Խնդրելու ենք հասարակության քվեն առաջիկա խորհրդարանում հավասարակշռող ուժ լինելու համար. Վիգեն Սարգսյան
- Վիգեն Սարգսյան. ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին