Վթարի ենթարկված բալետի պարող Վահագն Մարգարյանի առողջական վիճակում փոփոխություն չկա
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի 23-ամյա արտիստ Վահագն Մարգարյանը մեկ շաբաթ առաջ ավտովթարի էր ենթարկվել, ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։ Այս պահի դրությամբ նրա առողջական վիճակում որևէ փոփոխություն չկա։
«Վահագն Մարգարյանի վիճակը լրիվ նույնն է, ծանր է»,- Panorama.am-ը տեղեկացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ևբալետի թատրոնի բալետմայստեր, բալետային խմբի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանից:
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6–ին ժամը Երևան-Աշտարակ ճանապարհին։
Վահագն Մարգարյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղ է ունեցած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթում գլխավոր մրցանակի է արժանացել։ Նա նաև Հայաստանը ներկայացրել է «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում։
Հարակից հրապարակումներ`
- Մեր Թատրոնի յուրաքանչյուր անդամ այս պահին մտահոգ է սիրելի արտիստի շուտափույթ ապաքինմամբ. Օրբելյան
- Միջազգային մրցույթում բալետի արտիստ Վահագն Մարգարյանն արժանացել է գլխավոր մրցանակի
- Վահագն Մարգարյանի «Փակուղի» մենապարով կմեկնարկի «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին