Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Ջիբրալթար
Այսօր վաղ առավոտյան ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը և Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները չարտերային չվերթով մեկնեցին Իսպանիայի Մալագա քաղաք, որտեղից էլ ավտոբուսով կուղևորվեն Ջիբրալթար։ ՀՖՖ կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի հավաքականը Ջիբրալթար է ուղևորվել հետևյալ կազմով.
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա)
Արամ Հայրապետյան, «Բանանց»
Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)
Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Նարեկ Պետրոսյան, «Բանանց»
Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»
Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»
Լևոն Հայրապետյան, «Ալաշկերտ»
Արթուր Քարտաշյան, «Փյունիկ»
Արտյոմ Խաչատուրով, «Լոռի»
Կիսապաշտպաններ
Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)
Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»
Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ»
Ալիկ Առաքելյան «Փյունիկ»
Գոռ Մալաքյան, «Արարատ Արմենիա»
Վերջին պահին Կառլեն Մկրտչյանի փոխարեն հավաքական է հրավիրվել «Ալաշկերտի» պաշտպան Լևոն Հայրապետյանը: Կառլեն Մկրտչյանը չի ընդգրկվել թիմի վերջնական հայտացուցակում թոքաբորբի պատճառով: Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Տիգրան Բարսեղյանը, Յուրա Մովսիսյանը և Ալեքսանդր Կարապետյանը հավաքականին կմիանան արդեն Ջիբրալթարում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան