Կույրերի միջազգային օրն է
Այսօր կույրերի միջազգային օրն է:
ՄԻՊ աշխատակազմը պնդում է՝ պետք է ստեղծել հավասար հնարավորություններ տեսողական խնդիրներ ունեցող անձանց կողմից իրենց իրավունքների հավասար և ինքնուրույն իրացման համար:
Պետք է երաշխավորել ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և ծառայությունների մատչելիությունը. դրա շնորհիվ տեսողական խնդիրներ ունեցող անձինք հնարավորություն կունենան իրենց դրսևորել որպես իրավունքի լիարժեք սուբյեկտ:
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցը մշտապես գտնվում է Պաշտպանի ուշադրության ներքո:
ՄԻՊ-ը հրապարակել է պաշտպանի տարեկան հաղորդման մեջ արտացոլված՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար անհրաժեշտ ֆիզիկական միջավայրի մատչելիության վերաբերյալ տեսանյութ: