Հասարակություն 19:03 12/11/2018 Հայաստան

Ի՞նչ պահանջներ են սահմանված սննդի կազմակերպության աշխատակիցների համար

«Բելաջիո» ռեստորանում սննդամթերքի անվտանգության պետական տեսչական մարմնի կողմից ստուգում անցկացնելը նախատեսված է տարեկան ծրագրով։ Տեսչական մարմնից Panorama.am-ին հայտնեցին, որ դեպքը բացառիկ է, քանի որ ռեստորանի բոլոր աշխատակիցները բուժզննության ենթարկված չեն եղել։

Եթե հանրային սննդի այլ օբյեկտներում աշխատակիցներից մեկ-երկուսը ենթարկված չեն եղել պարբերական բուժզննության, ապա այստեղ ոչ նախնական, ոչ էլ պարբերական բուժզննության չեն ենթարկվել 17 աշխատակիցներ, որոնիցից 7-ը խոհարարներ են, մյուսները՝ մատուցողներ ու բարմեն։

Ռեստորանի տնօրենը պնդում է՝ աշխատակիցները բուժզննության ենթարկվել են, սակայն դրա արդյունքում տրված փաստաթղթի ժամկետը մի քանի օր առաջ էր լրացել։

Մինչ պետական մարմինն ու տնտեսվարողը կմեղադրեն միմյանց, Panorama.am-ը փորձեց պարզել, բժշկական ի՞նչ զննության մասին է խոսքը, ի՞նչ պարտադիր պահանջներ կան, որոնք պետք է կատարեն սննդի հետ գործ ունեցող մարդիկ։ Թե պահանջները որքանով են կատարվում, մենք տեսնում ենք առօրյայում, բայց վերահսկող մարմնին դրա մասին ոչ միշտ ենք տեղյակ պահում։

Իրավական տարբեր ակտերով սահմանված են, թե ինչ բուժզննության պետք է ենթարկվեն աշխատակիցները։ Դրանց պարբերականությունն ու բնույթը տարբեր են՝ կախված ոլորտներից։

Ընդհանրապես վաճառողին ներկայացված պահանջները սահմանված են «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի  6-րդ կետով։ Պահանջներից են՝ 

ապրանքը վաճառքի հանելուց առաջ առաջարկվող ապրանքի որակի ստուգումն ըստ արտաքին հատկանիշների
սննդամթերքի վաճառքով զբաղվող առևտրի օբյեկտի աշխատողների աշխատանքային արտահագուստի կրումը
մատակարարման պայմանագրով ապրանքների առուվաճառք (մեծածախ առևտուր) իրականացնելիս վաճառողը (մատակարարը) պարտավոր է իր կողմից բաց թողնված ապրանքի հետ գնորդին (պատվիրատուին) տրամադրել`
ա) օրենքով սահմանված կարգով լրացված հաշվարկային փաստաթուղթ.
բ) օրենքով սահմանված դեպքերում վաճառվող ապրանքների համապատասխանության հավաստագրեր:

Սննդամթերքին հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին կառավարության որոշում կա։ Այստեղ մանրամասնվում են են նաև անձնակազմի հիգիենային ներկայացվող պահանջները։ Ըստ այդմ, սննդամթերքի տեղակայման տարածքում աշխատող յուրաքանչյուր անձ պարտավոր է պահպանել անձնական հիգիենայի կանոնները և կրել համապատասխան մաքուր, անհրաժեշտության դեպքում` պաշտպանիչ հագուստ: Շատ դեպքերում այս պահանջը չի կատարվում։

Իրավական ակտով սննդի շղթայի բոլոր փուլերում արգելվում է սննդամթերքի հետ շփվել, իսկ եթե առկա է սննդամթերքի վրա ուղղակի կամ անուղղակի ազդեցության հավանականություն, սննդամթերքի տեղակայման գոտի մտնել այն անձանց, ովքեր համարվում են սննդամթերքի միջոցով փոխանցվող հիվանդության վիրուսակիր կամ ունեն վարակիչ վերք, մաշկային հիվանդություն, խոց, փորլուծություն կամ այլն:

Բացի այդ, սննդի շղթայի փուլերում ներգրավված սննդամթերքի հետ շփման հավանականություն ունեցող յուրաքանչյուր անձ, նշված հիվանդություններից որևէ մեկով հիվանդ լինելու կամ վարակվածության ախտանիշներ ունենալու դեպքում, պարտավոր է դրա մասին, եթե հնարավոր է նաև դրա առաջացման պատճառների մասին, անհապաղ տեղեկացնել իր վերադաս օպերատորին:

Որոշման համաձայն, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննությունների և ունենա սանիտարական գրքույկ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի «Առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության կարգը, գործունեության ոլորտների, որոնցում զբաղված անձինք ենթակա են առողջական վիճակի պարտադիր զննության, և բժշկական զննության ծավալի ու հաճախականության ցանկը, անձնական սանիտարական (բժշկական) գրքույկի, բժշկական զննության ենթակա անձանց անվանացանկը, անձին ժամանակավորապես աշխատանքի չթույլատրելու մասին որոշման ձևերը հաստատելու մասին» N 347-Ն որոշման:

Հիշյալ որոշմամբ հստակեցվում են այն հիվանդությունները, որոնք ունենալու դեպքում չի թույլատրվում քաղաքացուն աշխատել։

Օրինակ, ավստրալիական հակածնակիրներին չի թույլատրվում աշխատել ատամնաբուժական, գինեկոլոգիական բաժանմունքներում, պոլիկլինիկայի գինեկոլոգիական կաբինետներում, վիրաբուժական բնույթի բուժկանխարգելիչ կազմակերպություններում և  բաժանմունքներում (այդ թվում` պոլիկլինիկաների վիրաբուժական կաբինետներում), պոլիկլինիկայի ատամնաբուժական կաբինետներում, վերակենդանացման, հեմոդիալիզի, լաբորատորիաների, կենտրոնական մանրէազերծման բաժանմունքներում, արյան փոխներարկման կայաններում և բաժանմունքներում, միջամտությունների կաբինետներում: Ավստրալիական հակածնակիրները ենթակա են բուժման:

Սննդի և դրանց հավասարեցված կազմակերպություններում աշխատող անձինք, ովքեր աշխատանքի ու բնակության վայրում շփվել են վարակիչ հիվանդների հետ, ենթարկվում են բժշկական հետազոտությունների, և նրանց նկատմամբ իրականացվում է հսկողություն:

Թե ինչ հետազոտությունների ու բուժզննության պետք  է ենթարկվեն սննդի կազմակերպություններում ու ինչ պարբերականությամբ՝ ներկայացված է աղյուսակում։



 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:09
Իրականում 5-րդ բալիկին սպասում է իմ ընկերուհին. Անահիտ Կիրակոսյան
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը սրտնեղել ու վիրավորվել է  կեղծ լուրեր տարածող կայքերից։ Ինսթագրամի սթորի  բաժնում նա տեսանյութ է...
Աղբյուր` Panorama.am
11:56
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
«Տարին ինձ համար շատ բերքառատ էր, մասնակցել ենք հինգ խոշոր մրցման։ Ունեցել ենք 136  մեդալ»,- ասուլիսում ասաց Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
11:53
Ավիավթարից փրկվել է 13 ուղևոր, նրանք նստած են եղել օդանավի պոչի հատվածում
Ղազախստանի Ակտաու քաղաքի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարից, ըստ նախնական տեղեկությունների,  փրկվել  է 13 մարդ։ Նրանք այն...
Աղբյուր` Panorama.am
11:49
Ասում են՝ ՏՏ ընկերությունների եկամտահարկը նվազել 10%-ի, նման բան գոյություն չունի, նրանք վճարելու են 20 %. Վահե Հովհաննիսյան
«Երբեմն լինում է այնպես, որ մենք բյուջով պլանավորում ենք իրականացրել մի գործողություն և տարվա ընթացքում պարզվում է, որ այդ գործողությունը...
Աղբյուր` Panorama.am
11:40
Կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի օդանավը. Ի՞նչ է հայտնի այս պահին
Այսօր առավոտյան կործանվել է Բաքու-Գրոզնի չվերթի «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող J2 8243 օդանավը։ Այն կործանվել...
Աղբյուր` Panorama.am
11:13
Ուսուցիչներին պարգևավճարներ տալու փոխարեն կհոգան դպրոցների հրատապ կարիքները. ԿԳՄՍՆ պարզաբանումը
Օրեր առաջ Panorama.am-ի խմբագրություն ահազանգած ուսուցիչներն ու դպրոցների աշխատակիցները բողոքել էին, որ տարվա ընթացքում դպրոցների տնտեսած...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկնարկում է Ալիևի հերթական պահանջները բավարարելու քարոզարշավը և դրա նախապատրաստական աշխատանքները. Իշխան Սաղաթելյան
«Վերջին շրջանում Փաշինյանի և կնոջ ռեալիթի շոու հիշեցնող ակտիվությունը պետք է դիտարկել Հայաստանի համար նախապատրաստվող նոր զիջումների...
Աղբյուր` Panorama.am
11:07
2024թ. ավարտին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմելու է մոտ 50%. Ֆինանսների նախարար
«Ընդհանուր առմամբ նախարարության աշխատանքը կարելի է գնահատել հաջողված»,-տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե...
Աղբյուր` Panorama.am
11:02
Վլադիկավկազում առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, կին է մաhաgել
Վլադիկավկազում հրդեհ է բռնկվել «Алания Молл» առևտրի կենտրոնում, մահացել է մի կին, ով դեպքի պահին ներսում է եղել։ Կա տուժած, ով...
Աղբյուր` Panorama.am
10:50
ՄՊՀ-ն տուգանել է բենզալցակայանների՝ պահանջներին չհամապատասխանող բենզին իրացնելու համար
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  «Էդո-Սարուխ», «Հայր և որդի Հարոյաններ», «Գազ-Պրոպան»,...
Աղբյուր` Panorama.am
10:14
Ինչ անամոթ եք բայց դուք և ձեր թիմը. Մարությանին քննադատած Արսեն Թորոսյանն ինքն է հայտնվել քննադատությունների թիրախում
ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն արձագանքել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գրառմանը ծաղրական ու քննադատական կերպով. «Մի...
Աղբյուր` Panorama.am
10:08
Անվտանգության վերաբերյալ այս իշխանության պատկերացումները սկսվում և ավարտվում են ընդդիմախոսներին ազատությունից զրկելով. Աբրահամյան
«Տարածքային ամբողջականության սկզբունքը թեև շարունակում է միջազգային իրավունքում և հռչակագրերում որպես հիմնարար մոտեցում մնալ, սակայն խաղի...
Աղբյուր` Panorama.am
09:45
Դամասկոսը նախազգուշացրել է Իրանին Սիրիայում քաոս չտարածել
Դամասկոսի իշխանությունները զգուշացնում են Իրանին Սիրիայում քաոս չտարածելու մասին։ Այս մասին հայտարարել է Սիրիայի անցումային կառավարությունում...
Աղբյուր` Panorama.am
09:29
Հայկական արծվագորգի զարդանախշն՝ ադրբեջանական «Հաղթանակի զբոսայգում»
Վերջին շրջանում մշակութային յուրացման այս քաղաքականությունը միջազգային հարթակներում զգալի ակտիվությամբ է ընթանում։
Աղբյուր` Panorama.am
09:16
Դեկտեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.33 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը, մինչև պատգամավոր դառնալը, եղել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փոխել է խորհրդարանում իր՝ գիտության, կրթության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Եթե այդքան լավ աշխատել է, ինքը Խուդաթյանից է գոհ, Խուդաթյանը` իրենից, ո՞րն է ազատվելու պատճառը
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոր նախարարների նշանակմամբ նրանց տեղակալներն ավտոմատ ազատվեցին, մի մասը վերանշանակվեց, մյուս...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք է հայտարարագրել Արուսյակ Ջուլհակյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գրիգոր Մինասյանի հեռանալուց հետո արդարադատության նախարարի թեկնածու դարձած Արուսյակ...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառայողական մեքենաները կրճատելու Նիկոլ Փաշինյանի շոու-որոշումից ամենաշատը նեղվել են ԱԳՆ-ում։...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Կոկաինի գործով ՀՀ իրավապահները իրավական աջակցության համար դիմում են ուղարկել նաև ԱՄՆ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով իրավապահները շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». ԱԺ ընդդիմությունը որոշել է կյանքի կոչել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքների հարցով քննիչ հանձնաժողովն անցած շաբաթ նիստ է...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Ինչ էլ որ բացատրի Ավինյանը, անհնար է, որ տրամաբանական հնչի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ունենալով առնվազն վեց օր` ինչո՞ւ է քաղաքապետի ավիատոմսը գնվել «մեկ անձից»...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Հրապարակ». Ինչու չհրավիրվեց ԱԺ արտահերթ նիստ
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ն տարեվերջյան ավանդական արտահերթ նիստեր այս տարի չգումարեց, որ կիսատ մնացած նախագծերն...
Աղբյուր` Panorama.am
08:28
Սասունյան. Ալիևները Լոնդոնում հարյուրավոր միլիոն դոլարներ արժողությամբ բազմաթիվ շենքերի սեփականատեր են
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP) 2012 թվականին նախագահ Իլհամ Ալիևին ընտրել էր իր առաջին «Տարվա մարդ...
Աղբյուր` Panorama.am
08:25
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:21
Երևանում այրվել է ավտոմեքենա, վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Դեկտեմբերի 24-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցի և Կոմիտասի...
Աղբյուր` Panorama.am
08:14
Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին մերկասառույց է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:00
Գովազդ ամաչկոտ ծնողների համար
Տեսած կլինեք այդ գովազդը՝ երեխան նամակ է գրում ձմեռ պապին, թե բա՝ սմարթֆոն եմ ուզում, հզոր տեսախցիկով։ Եթե միայն տեսախցիկ ուզեր, նույնիսկ չէի...
Աղբյուր` Panorama.am
07:51
Քովիդի պատճառով Փաշինյանն այսօր չի մասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
«Մինչեւ օրվա վերջ որոշում կկայացնեմ վաղը ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ»
Աղբյուր` Panorama.am
23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}