Շուշին աստիճանաբար վերածվում է թանգարանային քաղաքի. նախարար
«Ի թիվս մշակույթի մի շարք ոլորտների, Արցախում փորձում ենք նոր քաղաքականություն մշակել, հատկապես, գրադարանների ու թանգարանների ուղղությամբ»,- ՀՀ մշակույթի նախարարությունում հայաստանյան գործընկերների հետ հանդիպմանն ասել է Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանիը։
Նա տեղեկացրել է, որ 2019-ին շահագործման կհանձնվի Արցախի պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքը, այժմ քայլեր են իրականացվում Շուշիի պատմության թանգարանն առավել բարվոք տարածք տեղափոխելու ուղղությամբ:
«Ընդհանրապես, Շուշին աստիճանաբար վերածվում է թանգարանային քաղաքի: Այստեղ են գործում Հայաստանի կենտրոնական բանկի «Դրամի թանգարանը», «Գորգերի մասնավոր հավաքածուների» թանգարանը»,- ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը:
ՀՀ մշակույթի նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում մշակույթի առջև ծառացած ամենաբարդ խնդիրները, թերևս, հուշարձանների պահպանության ոլորտում են. հուշարձանները շատ են, միջոցները՝ սուղ: Արցախի շուրջ 10 հազար հուշարձաններին պետբյուջեից տրամադրվող 120 միլիոն դրամն, իհարկե, խնդիրները չի լուծում: Ինչպես այս, այնպես էլ մշակույթի այլ ոլորտներում խնդրիները փորձում են լուծել՝ դիմելով նաև բարերարների օժանդակությանը: Նման օժանդակության կարիք ունի նաև Ստեփանակերտի թատրոնը:
Հայաստանյան գործընկերներից Արցախում ակնկալում են ակտիվ համագործակցություն, մասնավորապես, հուշարձանների վերականգնման, մասնագետների վերապատրաստման, գրահրատարակչության, մշակութային կրթության ոլորտներում:
Թատրոնի շենքի վերանորոգման համար ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն առաջարկել է համատեղ նախաձեռնություն իրականացնել. դրամահավաք կամ մշակութային միջոցառում, որի ամբողջ հասույթը կտրամադրվի Արցախի թատրոնին: Ինչ վերաբերում է մասնագետների վերապատրաստմանը, ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարն առաջարկել է օգտվել Հայաստանում բացված հայ-իտալական տարածաշրջանային վերականգնողական կենտրոնի ընձեռած հնարավորություններից: Գրահրատարակչության ոլորտում ևս Հայաստանում պատրաստակամ են օգնելու արցախյան գործընկերներին:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում բացվել է հսկայական քարերով սալահատ
- Վերականգնվում է Ստեփանակերտի ամենահին փողոցներից մեկի ճարտարապետական տեսքը
- Արցախի համար կարևոր նշանակություն ունեցող Ասկերանի ամրոցի վերականգնումը շարունակվում է
- Եվս մի կարևոր գյուտ Տիգրանակերտի 2018 թ. պեղումներից. Համլետ Պետրոսյան
- Շուշիի լուսանկարչական տարեգրությունը. ցուցահանդես Ստեփանակերտում
- Հայկական եկեղեցին իր ավանդական գորգերով. նախաձեռնությունը շուտով գորգով կապահովի Շուշիի եկեղեցիները
- Կարպետագործության արվեստը ՆԱՄ Շուշիի կենտրոնում զարգանում է
- Շուշիի գորգերի թանգարանում մշտական ցուցադրության է ներկայացված 120 գորգ
- Մեծ աշխարհին Շուշիի բարձունքից հղված մեսիջը էլի խաղաղությունն էր
- Բացվել են Շուշիի Մեղրեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հիմքերը
- Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնը պատրաստ է շահագործման
- Շուշիի Մեղրեցոց եկեղեցում պեղումներ են կատարվում
- Սերգեյ Շահվերդյան. Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքները համապատասխանում են միջազգային կոնվենցիայի դրույթներին
- Նիկոլ Դումանի տուն-թանգարանը նպաստել է Արցախի զբոսաշրջային ներուժի զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը. տնօրեն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան