«Սոսե»-ն գրավել է Եղեգնաձորի հանդիսատեսին
«Սոսե» միջազգային կինոփառատոնի շրջանակներում օրերս Եղեգնաձորի մշակույթի տանը ցուցադրվել է Յանա Փոլյարուշի, Տամառա Ծոծորիայի և Կոնստանտին Կուտուևի «Գագաթից այն կողմ» /ՌԴ, 2017թ․/ լիամետրաժ ֆիլմը։ Այն պատմում է սպորտսմեն երկու ընկերների մասին, ովքեր պայքարում են ոչ միայն սպորտում հաջողությունների հասնելու, այլև միևնույն աղջկա սիրտը նվաճելու համար։
Փռատոնի կազմակերպիչները ուրախությամբ արձանագրել են, որ մարզային ցուցադրությունները սկսում են գրավել ավելի շատ հանդիսատեսի։ Այս անգամ էլ հանդիսատեսի շաքում հիմնականում երիտասարդներ են կամ բարձր դասարանների դպրոցականներ, որոնք խոստովանում են, որ կինոփառատոնը ոչ միայն հետաքրքիր ֆիլմ դիտելու հնարավորություն է, այլև կարևոր դերակատարություն ունի երիտասարդների շրջանում կինո գնալու մշակույթը ձևավորելու հարցում։
«Ես ներկա եմ եղել նաև այստեղ կինոփառատոնի առաջին ֆիլմի դիտմանը։ Ցուցադրությունը խորհրդանշանակ էր․ նախկին կինոյի շենքի դիմաց, որը հիմա վերածվել է կահույքի խանութի։ Շատ հետաքրքիր էր բացօթյա ցուցադրությունը։ Այսօրվա ֆիլմը ևս շատ լավն էր, ուսուցողական և խորիմաստ։ Այս տարի ընկերներիս հետ «Սոսե» միջազգային կինոփառատոնի շրջանակներում մի քանի ֆիլմ ենք դիտել և մի տեսակ տխրել ենք, որ փառատոնը մոտենում է ավարտին»,- նշել է դիտմանը ներկա պատանիներից մեկը։
Կինո գնալու մշակույթի ձևավորումն ու ընդհանրապես մշակույթի հետ շփվելու հնարավությունը կարևոր են համարում նաև մանկավարժները․ «Գիտեք շատ կարևոր է, երբ մշակույթն է «մարզ գալիս», այլ ոչ թե մենք ենք գնում, այդ իմաստով շատ եմ կարևորում փառատոնը, որի կազմակերպիչները ֆիլմերը բերում են Եղեգնաձոր, ոչ թե սպասում են, որ մարդիկ հասնենք մայրաքաղաք ու այնտեղ ֆիլմ դիտեն։ Այնպես չէ, որ Եղեգնաձորում ընդհանրապես մշակույթ չկա։ Մշակույթ կա, ֆիլմեր էլի են ցուցադրել, բայց «Սոսե» միջազգային կինոփառատոնի ֆիլմերը ավելի խորն են, բովանդակային և ուսուցողական։ Ֆիլմի ընթացքում ոչ ոք դուրս չեկավ դահլիճից, մեծ հաճույքով էին դիտում ֆիլմը, հատկապես պատանիները»։
Ներկաները նշել են, որ Եղեգնաձորի մշակույթի տանը ժամանակ առ ժամանակ ցուցադրվում են ֆիլմեր, այլ միջոցառումներ են լինում, բայց «Սոսե» միջազգային կինոփառատոնի հետ «հանդիպումն» առաջին անգամ էր և ցանկալի է, որ այդ համագործակցությունը շարունակական լինի։
Հարակից հրապարակումներ`
- «Սոսե» հինգերորդ միջոզգային կինոփառատոնը կմեկնարկի Վ․ Սարոյանի ֆիլմով
- «Սոսե»-ի ուշադրության կենտրոնում են մոռացված կինոթատրոնները
- «Սոսե» կինոփառատոնի մասնակցության հայտ է ներկայացրել 39 երկիր
- «Սոսե 2017» միջազգային կինոփառատոնը ձևաչափային փոփոխություններ է ունեցել
- «Սոսե 2017»․ Ճանապարհ դեպի Հոլիվուդ
- «Սոսե» կինոփառատոն. Հանրապետականից՝ միջազգային
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան