Ֆրենկ Սինատրայի անձնական իրերն աճուրդի կհանվեն
Նյու Յորքի Sotheby's աճուրդի տունը վաճառքի կհանի ամերիկացի լեգենդար դերասան և երգիչ Ֆրենկ Սինատրայի և նրա կնոջ՝ Բարբարայի անձնական իրերը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Sotheby's-ի կայքին:
Աճուրդը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:
Ըստ աղբյուրի՝ աճուրդում վաճառքի կհանվեն նկարներ, Բարբարայի ոսկերչական իրերի և աքսեսուարների հավաքածուն, ինչպես նաև Սինատրային պատկանող անձնական իրեր, որոնք պահպանվում են Պալմ-Սպրինգսում, Լոս Անջելեսում և Մալիբուում գտնվող առանձնատներում:
Դրանք ամուսինները կուտակել են ամուսնության 22 տարվա համատեղ կյանքի ընթացքում:
Աճուրդում ներկայացվել է ավելի քան 120 ապրանք: Դրանց թվում է նաև Ֆրենկ Սինատրայի դիմանկարը, որի հեղինակը ամերիկացի հայտնի նկարիչ Նորման Ռոքուելն է, ինչպես նաև զույգին պատկանող 25 քանդակ: