Մշակույթի նախարարի «բանավոր» նկատողությունը՝ ըստ Ֆրեյդի
Երեկ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան գրառմամբ բանավոր զգուշացրել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանին՝ աշխատանքային ժամերին քաղաքական գործունեությամբ զբաղվելու և աշխատակիցների նկատմամբ ուղղորդված քարոզչություն ու հոգեբանական ճնշում գործադրելու հետ կապված։
Panorama.am-ը հետաքրքրվեց Կարինե Կիրակոսյանից, թե՝ ի՞նչ քաղաքական գործունեությամբ կամ քարոզով եք զբաղվել, որ զգուշացում եք ստացել, նա ասաց. «Ես չեմ զբաղվել քաղաքականութամբ։ Նամակով դիմել եմ նախարարին, որպեսզի իր նախազգուշացման հիմքերն ինձ տա՝ ում հետ եմ զբաղվել, երբ եմ զբաղվել»։
Նա նշեց, որ այսօր է դիմել, պատասխան դեռ չի ստացել։
Արդյո՞ք մնան նախազգուշացումը նախարարի պաշտոնակատարի լիազորությունների շրջանակում է։
Ուշադրությամբ ու մի քանի անգամ կարդալով ՀՀ մշակույթի նախարարության կանոնադրությունը, միակ կետը, որ կարող էր ԻՆՉ-ՈՐ չափով արդարացնել նախարարի պաշտոնակատարի ֆեյսբուքով մեկ աղաղակող «բանավոր նկատողությունը», թերևս սա կարող էր լինել.
2) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության, հիմնարկի կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում՝ վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները:
Սակայն նույնիսկ եթե Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մշնախին ենթակա հենց ԱՅԴ մարմինն է, ապա որտեղ է գրված, թե ինչն է քաղաքական քարոզ, կամ այդ թեմայով չի կարելի խոսե՞լ:
Ենթադրենք (ԵՆԹԱԴՐԵՆՔ) որևէ մեկն ասում է՝ Մակունցը բայց լավ նախարար չէր, ես իրեն չեմ ընտրելու… կարո՞ղ է սա, ըստ Մակունցի, համարվել քաղաքականություն ու քարոզ:
Ակնհայտ է՝ որ Մակունցն ինքն է ընդդեմ քարոզչություն վարում ու ոչ միայն հոգեբանական ճնշում գործադրում՝ գրելով ներքին կանոնադրական գործառույթները ֆեյսբուքում ու հրահրելով ում ասես (թեկուզ հենց այն ֆեյքերին, ում դեմ բողոքում էր առողջապահության նախարարի պաշտոնակատարը) ինչ վիրավորանք ասես գրելու:
Ըստ Ֆրեյդի՝ վերանայեք Ձեր պաշտոնական վարքը, նախարարի տիկին պաշտոնակատար:
Հարակից հրապարակումներ`
- Լիլիթ Մակունցը զգուշացրել է օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենին
- Մշակույթի նախարարին հրավիրում են՝ չի գնում, «չեն հրավիրում»՝ էլի չի գնում
- «Զվարթնոց» օդանավակայանը անվանափոխելու հետ կապված փարիսեցիություն
- Մշակույթի նախարարը գերազանցել է բոլոր հնարավոր լիազորությունները. Հովհաննես Գալստյան
- «Ժողովուրդ». Նախարարներն անդամակցում են ՔՊ-ին. Լիլիթ Մակունցը ևս դարձավ կուսակցական
- Ժիրայր Դադասյանը՝ մշակույթի նախարարի հայտարարությունների մասին
- Լիլիթ Մակունցը՝ թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցասրահ ունենալու մասին
- Նախարարի շտապողականությունը միայն ծիծաղ է հարուցում. Գրականագետ
- Մշակույթի նոր նախարարը կարծես սկսել է կարդալ նախարարության կանոնադրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան