Սերգեյ Բոնդարենկոն և Սարգիս Հովիվյանը պարգևատրվել են «Բացառիկ ծառայությունների համար» մեդալներով
«Արարատ-73» ֆուտբոլային թիմի անդամ Սերգեյ Բոնդարենկոն և լեգենդար Սարգիս Հովիվյանը պարգևատրվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Բացառիկ ծառայությունների համար» մեդալով:
Նախարարությունից հայտնում են, որ մեդալներն այսօր հանդիսավոր պայմաններում ֆուտբոլիստներին է հանձնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը:
Նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է ֆուտբոլիստներին, մաղթել նրանց առողջություն, երկար տարիների կյանք և ընդգծել, որ ֆուտբոլասերների մի քանի սերունդ պարծեցել և հպարտացել է «Արարատ-73»-ի ձեռքբերումներով: «Մինչև այսօր էլ «Արարատ-73» ֆուտբոլային թիմը մնացել է անգերազանցելի: Լիահույս եմ, որ այսօրվա հայկական ֆուտբոլում նույնպես կլինեն թիմեր, որոնք կկարողանան պատվով կրել ձեզանից ստացած ժառանգությունը»,- ասել է Գ. Ղազարյանը:
Հանդիպումն անցել է բարի ու անկաշկանդ մթնոլորտում: Սերգեյ Բոնդարենկոն և Սարգիս Հովիվյանը բազմաթիվ հետաքրքիր հիշողություններ են պատմել իրենց մարզական կայնքից: Նրանք շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար:
Նախարարի համապատասխան հրամաններով ֆուտբոլիստներին շնորհվել են հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ներդրման, մարզական փայլուն նվաճումների և Սերգեյ Բոնդարենկոյի ծննդյան 70 ու Սարգիս Հովիվյանի ծննդյան 80-ամյակների կապակցությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Բոնդարենկոն նախագահի կողմից սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչման է արժանացել
- «Արարատ 73»-ի ֆուտբոլիստները՝ 45 տարի անց
- Արթուր Վանեցյանը Սերգեյ Բոնդարենկոյին պարգևատրել է ՀՖՖ ոսկե մեդալով
- Սերգեյ Բոնդարենկոն 70 տարեկան է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան