
ՀԱԿ-ը նպատակահարմար չի գտել մասնակցել առաջիկա արտահերթ ընտրություններին
ՀԱԿ-ը նպատակահարմար չի գտել մասնակցել առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Կուսակցությանգրասենյակի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Նոյեմբերի 12-ին կայացած նիստում Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը, հաշվի առնելով հեղափոխական գործընթացի ավարտական փուլի յուրահատկությունները, որոշեց, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար չէ կուսակցության մասնակցությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին։
Դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ ընտրություններից հետո առաջանալու է նոր իրավիճակ։ Թեև վերջնականապես ավարտվելու է քսանամյա կոշտ ավտորիտարիզմի քաղաքական իշխանության ժամանակաշրջանը, սակայն նոր իշխանությունը բախվելու է հին համակարգի հսկայական ազդեցությանը քաղաքական, տնտեսական և պետական ու հասարակական կյանքի մյուս բոլոր բնագավառների վրա:
Ռեյտինգային ընտրակարգի պահպանումն, իր հերթին, լուրջ հարված էր թե քաղաքական համակարգին` խոչնդոտելով դրա առողջացմանն ու զարգացմանը, թե ընտրությունների դեմոկրատական բնույթին: Որպես հետևանք, անխուսափելիորեն խնդիրներ են առաջանալու ողջ պետական համակարգի վերակառուցման և առողջացման առումով: Հայաստանը, ուստի, պետք է թևակոխի արմատական փոփոխությունների նոր ժամանակաշրջան: Առաջիկա տարիներին մի կողմից անհրաժեշտ է ապամոնտաժել փաստացի գոյություն ունեցող արատավոր համակարգը, մյուս կողմից` հաղթահարել անվտանգության մարտահրավերները եւ ստեղծել տնտեսական վերելք ապրող եւ սեփակամն քաղաքացիների համար ժողովրդավարական ազատություններն ապահովող պետություն:
Ընտրությունների ավարտից հետո Կոնգրեսը հանրությանը կներկայացնի փոփոխությունների իր առաջնահերթությունները և, գործելով խորհրդարանից դուրս, կփորձի համախմբել հասարակությունը այդ օրակարգի շուրջ»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ-ն առաջադրման փաստաթղթեր է ստացել11 սուբյեկտներից. Արմեն Սմբատյան
- Հովիկ Աբրահամյանի որդին չի մասնակցի ընտրություններին
- «Երկիր Ծիրանի»-ն չի մասնակցի ընտրություններին
- «Այլընտրանք»-ը չի մասնակցի ընտրություններին
- ՀԴԿ-ն չի մասնակցի ընտրություններին
- ՀԱՍԱԿ-ը չի մասնակցի առաջիկա ընտրություններին
- Վաչե Գաբրիելյանն ընտրություններին չի մասնակցելու
- Կարեն Կարապետյանը չի մասնակցի առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին