Մակեդոնիան փորձում է միջազգային հետախուզմամբ ձերբակալել Հունգարիայում գտնվող նախկին վարչապետին
Մակեդոնիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ փորձելու են ձերբակալել նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկուն միջազգային հետախուզմամբ, այն բանից հետո, երբ հաստատվեց, որ նախկին վարչապետը մեկնել է Հունգարիա՝ խուսափելու կոռուպցիայի համար 2 տարվա բանտարկությունից։
Նախարարը արձագանքել է ֆեյսբուքում Գրուևսկու գրառմանը, որով նա տեղեկացրել էր, որ գտնվում է Բուդապեշտում, երբ ոստիկանությունը որոնումներ էր կատարում մայրաքաղաք Սկոպյեում։ Գրուևսկին գրել է, որ Բուդապեշտում քաղաքական ապաստան է խնդրել։
Ինչպես գրում է rferl-ը, նախկին վարչապետ Գրուևսկին, ով պաշտոնավարել է 2006-ից 2016թթ.-ներին, մայիսին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման կոռուպցիայի համար, քանի որ ազդել է ներքին գործերի նախարարի վրա՝ 600 հազար եվրո արժեցող շքեղ մեքենա գնելու համար։ Նոյեմբերի 9-ին դատարանը մերժել էր Գրուևսկու վերջնական բողոքարկումն ընդդեմ իր ձերբակալման։
Նշվում է, որ նախկին վարչապետի նկատմամբ կա ևս 3 կոռուպցիոն գործ, սակայն վերջինս, լինելով նախկին ընդդիմադիր կուսակցության ղեկավար, համարում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում