ՍԴԿ-ն կմասնակցի ընտրություններին
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմինը նոյեմբերի 13-ի արտահերթ նիստում, քննարկելով խորհրդարանական ընտրությունների մասնակցության նպատակահարմարության հարցը, որոշում է կայացրել․
1. Ոչ լեգիտիմ սահմանադրության, դրանից բխող անընդունելի ռեյթինգային ընտրակարգով ընտրական օրենսգրքի, կուսակցությունների մասին օրենքի և հասարակական-քաղաքական կյանքի կանոնակարգման այլ իրավական ակտերի պայմաններում ընտրություններին մասնակցելու դեպքում հստակեցնել և նախընտրական ծրագրում ամրագրել կուսակցության դիրքորոշումը այդ հարցերի առնչությամբ։
2. Հստակեցնել կուսակցության պատասխանատվության ձևը և սահմանները այդ հիմնարար իրավական ակտերի փոփոխման գործում։
3. Մասնակցել խորհրդարանական ընտրություններին։
Հայտարարությունը տարածել է կուսակցությունը։
Հիշեցնենք, որ ընտրությունների մասնակից քաղաքական ուժերի համար ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է այսօր ժամը 18-ին։ Այս պահին ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են «Իմ քայլը», «Մենք» դաշինքները, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան», Քրիստոնեա-ժողովրդական, «Սասնա Ծռեր» կուսակցությունները։