Վթարի ենթարկված բալետի պարող Վահագն Մարգարյանին արյուն է անհրաժեշտ
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ, 23-ամյա Վահագն Մարգարյանին, ըստ հայտարարության, ցանկացած խմբի արյուն է պետք։ Ցանկացողները կարող են վաղն առավոտյան 09։30-ից գնալ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում (մինչև արյուն հանձնելը ոչինչ չուտել)։
Panorama.am-ը տեղեկացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի ևբալետի թատրոնի բալետմայստեր, բալետային խմբի ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանից։ Նա ասաց, որ Վահագն Մարգարյանի վիճակում որևէ փոփոխություն չկա, լրիվ նույն դրությունն է։
«Արյունն անհրաժեշտ է»,- նշեց Ա. Գրիգորյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Վ. Մարգարյանը երեկ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Հիշեցնենք, որ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 6–ին ժամը Երևան-Աշտարակ ճանապարհին։
Վահագն Մարգարյանը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղ է ունեցած Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթում գլխավոր մրցանակի է արժանացել։ Նա նաև Հայաստանը ներկայացրել է «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում։
Հարակից հրապարակումներ`
- Վթարի ենթարկված բալետի պարող Վահագն Մարգարյանի առողջական վիճակում փոփոխություն չկա
- Մեր Թատրոնի յուրաքանչյուր անդամ այս պահին մտահոգ է սիրելի արտիստի շուտափույթ ապաքինմամբ. Օրբելյան
- Միջազգային մրցույթում բալետի արտիստ Վահագն Մարգարյանն արժանացել է գլխավոր մրցանակի
- Վահագն Մարգարյանի «Փակուղի» մենապարով կմեկնարկի «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները