Նախատեսված է անտառապատմանը ավելի քան 425 մլն դրամ հատկացնել. Էրիկ Գրիգորյան
«Բնապահպանական կառավարման կոնցեպտի փոփոխություն կլինի։ Մինչ այժմ բնապահպանական կառավարումն իրականացվել է փոխհատուցման սկզբունքով»,-ԱԺ նիստում այսօր ասաց Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը:
«Դա վերաբերում է և՛ բնապահպանական, և՛ բնօգտագործման վճարներին, սակայն այսուհետ սկզբունքը լինելու է կանխարգելման գործառույթը, ինչպես շատ և շատ զարգացած երկրներում։ Այսինքն՝ բնապահպանությունը հիմնվելու է կանխարգելման և ոչ՝ փոխհատուցման օրինակի վրա»,-ասաց նախարարի պաշտոնակատարը՝ օրինակ բերելով հանքարդյունաբերության ոլորտը։
Էրիկ Գրիգորյանի խոսքով, ամենախոշոր հանքարդյունաբերական կազմակերպություններից մեկը, որը տասնյակ միլիոնավոր խորանարդ մետրերով մաքուր, բարձրորակ ջուր է օգտագործում իր պրոցեսների համար, դրա համար վճարում է շատ փոքր՝ մի քանի տասնյակ հազար դոլարի կարգի վճարներ և սրանով փակում է բնապահպանության հետ կապված իր գործառույթները:
Անդրադառնալով փորձաքննական համակարգին՝ նախարարի պաշտոնակատարը նշեց, որ փորձաքննական գործընթացը որոշակիորեն դագանակի դեր է կատարել և օգտագործվել է բազմաթիվ ՓՄՁ-ների զսպելու համար:
«Փորձաքննական գործընթացը պետք է ուղղված լինի խոշոր աղտոտողների, խոշոր ռեսուրս օգտագործողների կառավարմանը։ Հայաստանում բնապահպանական վճար վճարողների ավելի քան 90 տոկոսը վճարում է 100 հազար դրամից քիչ վճարներ, իսկ ավելի քան 70 տոկոսը՝ նույնիսկ 20 000 դրամից պակաս։ Սակայն վարչարարությունը փորձաքննական գործընթացը և լիցենզիան զգալի պետական ռեսուրսներ է խլում: Սա նույնպես էականորեն փոխվելու է, փորձաքննական պրոցեսի առաջարկ է մշակվել, որպեսզի խոշորածավալ ծրագերի դեպքում պետությունը կարողանա վարձել տեղական և միջազգային կազմակերպություններ, որոնք հնարավորություն կտան որոշում ընդունող գերատեսչություննրին առավել հիմնավորված որոշումներ ընդունել»,-ասաց նա:
Նախարարի պաշտոնակատարի համոզմամբ՝ կլիմայի փոփոխության ենթատեքստում կարևորելու են անտառապատման ծրագրերը:
«Հայաստանը կլիմայի փոփոխության կոնվենցիայի շրջանակներում հսկայական անտառապատման աշխատանքներ իրականացնելու պարտավորություն է ստանձնել: Դա օպտիմալ անտառպատվածության ծրագիրն է, և հաջորդ տարվանից պետբյուջեով նախատեսված է ավելի քան 425մլն դրամ հատկացնել ծրագրին։ Մենք նախատեսում ենք, որ 2019 թվականը լինելու է բեկումնային տարի Հայաստանի անտառպատվածության մասսայական մեկնարկի և հետագա տարիներին մինչև 2050 թվականը, մեր պարտավորությունների իրակացման համար»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Տավուշում անտառահատման դեպքերով բնությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշն ավելացել է 10 անգամ
- Մեղադրանք է առաջադրվել 5 պահաբաժինների անտառապահներին
- Անտառների պահպանման պլանը պետք է հնարավորին չափ շուտ կյանքի կոչեք. Բաբուխանյանը՝ գյուղնախարարին
- Բնապահպան. անտառների կորուստն այնքան մեծ է, որ «սգո օր» պետք է հայտարարել. «Առավոտ»
- Այս պահին անտառների կառավարման մակարդակը գնահատում եմ անբավարար. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան