Բուքմեյքերները խեղում են հայ ընտանիքները. Միքայել Մելքումյան
Այսօր ԱԺ-ում «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նկատեց, որ թեև հասկանում է նախագծի համահեղինակ Սամվել Ֆարմանյանի մտահոգության առիթը, միևնույն է, կարծում է, որ օրենքի նման շրջադարձային փոփոխությունը կարող է այլ խնդիրներ առաջ քաշել։
«Օրենքում գրել եք, որ պետք է վիճակախաղերի մասին օրենքը ուժը կորցրած ճանաչել։
Մինչ այս օրենքն ուժի մեջ մտնելն ինչ- որ կարգավիճակներ են եղել, որ երբ արգելենք, համոզված լինենք, որ արգելելով չի գնալու այլ դաշտ խնդիրը, այսինքն՝ ստվերային կամ այլ բնույթ չի կրի, որ հետո էլ սկսենք դրա դեմ պայքարել»,- ասաց ԱԺ փոխնախագահը։
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը նկատեց, որ իր ներկայացրած օրենսդրական նախաձեռնությամբ վիճակախաղերն արգելելու պարագայում նման գործունեության ստվերային կազմակերպումը դիտվում է որպես ծանրագույն տնտեսական հանցագործություն և քրեականացվում է։
«Այսինքն ՝ ցանկացած մարդ, որը Հայաստանում ռիսկ կանի ստվերային տոտո կամ վիվառո կազմակերպել, 3-6 տարի կփոխհատուցի ազատազրկմամբ։
Ինչ վերաբերում է հարցին, որ կարող է ստացվել, որ գումարները դուրս գան Հայաստանից, ասում եմ՝ ոչ, հնարավոր չէ, ճիշտ հակառակն է հնարավոր։ ԿԲ տվյալներով՝ ամեն տարի Հայաստանից արտերկիր միայն բանկային հաշիվներով 6․8 միլիարդ դրամ է փոխանցվում։ Այս նախագծի ընդունման պարագայում 6․8 մլրդը չի փոխանցվելու և մնալու է մեր երկրում»,- նկատեց Ֆարմանյանը։
Նա նաև հայտարարեց, որ օրենքի ընդունման պարագայում Հայաստանում ինտերնետ պրովայդերներն ունենում են օրենսդրական պարտավորություն արգելափակելու նման կայքէջերի հասանելիությունը։
ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր հերթին նկատեց, որ վիճակախաղերը խեղում են հայ ընտանիքները։ «Մենք պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք, որ այս վերափոխման գործընթացում նոր խնդիրներ չառաջանան»,- ասաց նա։
Սամվել Ֆարմանյան էլ ընդգծեց, որ օրենքը տեխնիկապես հնարավոր է կիրառել։ «Ասում են՝ հնարավոր է գտնել շրջանցելու եղանակ տարբեր ցանցերի միջոցով։ Բայց եթե 5, 1, 300 հոգի կարողանալու է դա անել, դեռ չի նշանակում, որ այդ խնդիրը չպետք է լուծել»,- նշեց Ֆարմանյանը։
«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Սամվել Ֆարմանյանին հարց ուղղեց, թե վերջինս ինչո՞ւ է հենց հիմա այս նախագիծն օրակարգ բերել:
«Ինչպես արդարացի նշել է պարոն վարչապետը, այս ոլորտի մեծ կտոր դրված է եղել բյուջեում, որովհետև մարդը գնացել է ինչ-որ հինգ հազար դրամ խաղացել է, 10 000 դրամ շահել է, նորից է խաղադրույք արել, դա տնտեսական աճ է ցույց տվել: Ձեր իշխանությունը բա ո՞ւր էր, այդ ընտանիքիներն ո՞ւր էին, բա այդ կործանվող հասարակությունն ո՞ւր է, ձեզ այդ ժամանակ հետաքրքիր չէ՞ր»,-հարց ուղղեց Սիմոնյանը:
Նա միաժամանակ նկատեց, որ ինտերնետի դարում բուքմեյքերական ընկերությունների գործունեություննընդհանրապես արգելելն անհնար է:
«Դուք չեք կարող փակել բոլոր կայքերը: Երբ խոսում եք մոնոպոլ դերից, դա ևս անհնար է, որովհետև չես կարող արգելել ընկերությանը մեկ կամ երկու կայք ունենալ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ստվերին, ապա, ըստ Սիմոնյանի, այս երևույթը ևս անխուսափելի է։
Ամփոփելով՝ Ալեն Սիմոնյանը Սամվել Ֆարմանյանին հորդորեց իր խոսքում հղումներ չանել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։ «Արդեն բոլորս հասկացել ենք, որ Նիկոլը ճիշտ էր, դուք՝ բոլորդ, շատ շուտվանից սխալվել եք»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Տարատեսակ բուքմեյքերները Հայաստանում քաղցկեղ են, չարիք. Սամվել Ֆարմանյան
- Բուքմեյքերական գրասենյակներում ստավկաներ ենք դրել, արձանագրել 11% տնտեսական աճ. Փաշինյան
- Բուքմեյքերական ընկերությունների գործունեությունը պետք է հայտարարվի օրենքից դուրս. Ֆարմանյան
- Հարուցվել է քրեական գործ՝ բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի առթիվ
- ՀՀ-ում բուքմեյքերական գրասենյակների գործունեությունն արգելող օրենսդրական նախաձեռնություն
- «Հրապարակ». Հայաստանյան բուքմեյքերական որոշ ընկերություններ հրաժարվում են շահած գումարները տալ
- Փաշինյանին մտահոգում է, որ «Դուխով»-ն օգտագործում են բուքմեյքերները
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան