Սվիտալսկի. Մի վաճառեք ձեր ձայները
Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին կոչ է անում չքվեարկել գումարի դիմաց։
«Մի վաճառեք ձեր ձայները, կաշառք մի վերցրեք։ Ամեն անգամ, երբ ձեզ նման առաջարկ անեն, տեղեկցրաեք այդ մասին»,-այսօր հայտարարեց դեսպանը «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրի մեկնարկն ավետող միջոցառման ժամանակ։
«Այս ընտրությունները թող դառնան լավագույնը Հայասատանի պատմության մեջ, և դառնան օրինակ այլ երկրների համար» ,-ասաց Սվիտալսկին։
Ի պատասխան ՀՀ կառավարության պաշտոնական դիմումի՝ Եվրոպական միությունը, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի կառավարությունները համաձայնել են աջակցություն տրամադրել Հայաստանում դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
«Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը միտված է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ անցկացնել վստահելի ու թափանցիկ ընտրությոններ, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները:
Ծրագիրը ֆինանասավորվում է Հայաստանի կառավարության, ԵՄ-ի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի կողմից՝ համապատասխանաբար 0,7 միլիոն դոլլար, 1,5 միլիոն եվրո, 0,7 միլիոն եվրո, 0,5 միլիոն ֆունտ ստերլինգ և 1,5 միլիոն շվեդական կրոն դրամական օժանդակությամբ:
Ծրագրի թիրախում են հետևյալ հիմնական ոլորտները՝ ապահովել 2017-ի ընտրություններին ներմուծված ընտրողների նույնականացման սարքերի շարունակական կիրառումը, ապահովել քվեարկության օրն ընտրատեղամասերի և քվեարկության արդյունքների ամփոփման ուղիղ հեռարձակումը՝ 2000 ընտրատեղամասերից շուրջ 1500-ում վեբ տեսանկարահանման սարքեր տեղադրելու միջոցով, բարելավել ընտրողների գրացնման գործընթացն ու ընտրողների իրազեկումը՝ ուսուցման նոր մոդուլների մշակման և գոյություն ունեցող ուսուցման ձեռնարկների թարմացման գործում ԿԸՀ-ին աջակցելու միջոցով նպաստել ընտրական գործընթացի վերաբերյալ կանանց ու երիտասարդ ընտրողների իրազեկության մակարդկաի բարձրացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան