Ոստիկանության պետի տեղակալն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակությանը
Նոյեմբերի 14-ին ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության անվտանգության հարցերով պատասխանատու Լասարո Բելագյիին և դիտորդական առաքելության անվտանության հարցերով փորձագետ Միշել Գալկովսկիին: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։
Ողջունելով հյուրերին՝ Աղասի Կիրակոսյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում ոստիկանության ծառայության մանրամասներ: Օրեր անց աշխատանքը կսկսի ոստիկանության օպերատիվ շտաբը, որի կազմում կգործեն տեղեկատվության հավաքման ու ամփոփման, օպերատիվ, իրավական, արագ արձագանքման, անկարգությունների հակազդման և տարբեր ուղվածության այլ խմբեր:
Ոստիկանության պետի տեղակալը հավաստել է, որ ինչպես Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն էին, այնպես էլ այս անգամ Հայաստանում լինելու են թափանցիկ ու ազատ ընտրություններ:
Լասարո Բելագյին և Միշել Գալկովսկին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու կարևոր տեղեկատվության համար ներկայացրել են իրենց աշխատանքը: Հայաստան են ժամանելու 24 երկարաժամկետ և 250 կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնող փորձագետներ:
Խոսվել է դիտորդների անտվանգության, հավաստի տեղեկատվության փոխանակման, նաև ընտրության օրը ոստիկանություն-դիտորդական առաքելություն անխափան կապի մասին:
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան