Ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերն անհամադրելի են մեր իրականության հետ. Վահե Էնֆիաջյան
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը բնական է համարում, որ ներկայիս կառավարությունը «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծն իներցիոն է որակել
«Բայց մեզ համար կարևոր հանգամանք է այն, որ, ի վերջո, կարողանանք ՀՀ-ում արձանագրել ոչ թե կայունացման կամ իներցիոն բյուջե, այլ հզորացման, հաղթական, խնդիրների կարգավորման բյուջե։ Տարբեր տարիներին տարբեր կառավարության ներկայացուցիչներ տարբեր ծրագրեր են ներկայացրել ու վերլուծություններ արել, բայց մենք պետք է կարողանանք հասնել նրան, որ ոլորտային խնդիրներն առանձնացնենք՝ նշելով առաջնայինն ու երկրորդականը և կարողանանք խոցելի սոցիալական շերտերը հստակեցնել ու ավելի շեշտադրված քաղաքականություն վարել՝ հատկացնելով ավելի մեծ միջոցներ սոցիալական խմբերին»,- նշեց պատգամավորը։
Նա ընդգծեց, որ մի շարք ոլորտների ներկայացուցիչների աշխատավարձն անհամադրելի է հայաստանյան իրականության հետ, քանի որ չափազանց ցածր է։ Էնֆիաջյանը մատնանշեց հատկապես ուսուցիչների, պետական ծառայողների և զինծառայողների աշխատավարձերը։
«Ի վերջո, մենք ե՞րբ ենք կարողանալու տարվա կտրվածքով, թեկուզ մեկ-երկու տարի տարբերությամբ հայտարարել, որ, օրինակ՝ 2020 թվականը լինելու է Հայաստանի ուսուցիչների համար աշխատավարձերի բարձրացման տարի, զինծառայողների համար 2021-ը լինելու է էական փոփոխությունների տարի»,- ասաց Վահե Էնֆիաջյանը։
Նա անդրադարձավ նաև քաղաքացիների մասնավոր խնդիրների՝ մասնավորապես Էրեբունի վարչական շրջանի հակասանիտարական վիճակին։
Պատգամավորը հանդես եկավ «Հին Երևան» ծրագրի մասին առաջարկությամբ՝ ընդգծելով, որ ծրագիրն իրականացվի Կոնդ թաղամասում։
Հարակից հրապարակումներ`
- Այս բյուջեն իներցիոն է իր մեթոդաբանության մեջ. Սպարտակ Սեյրանյան
- 2019թ.պետբյուջեի նախագծով ՊՆ բյուջետային հատկացումներն ավելացել են
- Մենք պետք է լինենք զգուշավոր. Ջավադյան
- Միկրոբիզնեսն ու դրա հնարավորությունները՝ Փաշինյանի ներկայացմամբ
- Ջանջուղազյանը բաշխման համակարգը հեռու է համարում կատարելությունից
- Տնտեսության իներցիոն զարգացումը մեզ համար կարող է սպառնալիք լինել. Թաթուլ Մանասերյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան