Դեռ ոչ մի քաղաքական ուժ ԿԸՀ ցուցակ չի ներկայացրել
Այսօր ժամը 18։00-ին լրանում է օրենքով սահմանված այն ժամկետը, երբ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ուերը կարող են ներկայացնել իրենց ընտրական ցուցակները։
Panorama.am-ին հանձնաժողովից հայտնեցին, որ մինչև 15։00-ն որևէ քաղաքական ուժ ցուցակ չի ներկայացրել։
Դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրության մասին հայտարարել են «Իմ քայլը», «Մենք» դաշինքները, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստան», Քրիստոնեա-ժողովրդական, «Սասնա Ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները։
Հիշեցնենք, որ ԸՕ-ի 104 հոդվածը սահմանում է.
1. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո:
2. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ:
3. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
4. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 20 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
5. Ընտրական տեղամասերը կազմավորվում, և տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ: Լիազոր մարմինն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, որն այն փակցնում է տեղամասային կենտրոնում` բոլորի համար տեսանելի տեղում:
Հարակից հրապարակումներ`
- ՍԴԿ-ն կմասնակցի ընտրություններին
- ՀՀԿ-ն կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին
- «Ազատ դեմոկրատները» և «Հանրապետությունը» ընտրություններին կմասնակցեն «Մենք» դաշինքով
- «Հանրապետությունը» կմասնակցի առաջիկա ընտրություններին
- «Լուսավոր Հայաստանը» միայնակ կմասնակցի ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին