Բեռլինում կկայանա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Խաչատրյանի հետ նոյեմբերի 28-ին ելույթ է ունենալու Բեռլինում՝ «Կոնցերտհաուսում»։
konzerthaus.de-ից տեղեկանում ենք, որ համերգը ղեկավարելու է դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը։
Համերգին հնչելու է Արամ Խաչատրյանի «Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար, ռե մինոր»-ը, սյուիտ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Շոստակովիչի 5-րդ սիմֆոնիան։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի