ԱԺ 3 խմբակցությունները կողմ կքվեարկեն բյուջեի նախագծին
2019 թվականի պետական բյուջեն ոչ թե իներցիոն, այլ փոխանցիկ բյուջե է։ Այսօր ԱԺ նիստի ժամանակ նման տեակետ հայտնեց «ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։
«Մենք, բնականաբար, կողմ ենք քվեարկելու՝ ելնելով այն հանգամանքից, որ վերջին շնչում պետք չէ խնդիրներ ստեղծել։ Հուսով ենք՝ նոր կառավարությունը բյուջեի հիմնական շեշտադրումները կիրականացնի, իսկ նոր խորհրդարանը կվերահսկի։
Մենք այս բյուջեին կողմ ենք քվեարկելու նաև նրա համար, որ բազային կենսաթոշակը 10․000 դրամով ավելանալու է։ Եթե մենք ասում ենք, որ երկրում աղքատներ չպետք լինեն, գոնե պետք է ունենաք աղքատի բանաձևում։ Մինչև հիմա որևէ մեկը համարձակություն չունեցավ ասել, որ կենսապահովման նվազագույն չափի եկամուտ չունեցողներն աղքատ են, այսինքն՝ մեր բնակչության 70-ից -80 տոկոսն աղքատ է»,- նշեց պատգամավորը։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ իր հերթին հավելեց, որ իրենք կաջակցեն կառավարությանը։
«Չենք կարող չաջակցել այս կառավարությանը, որ ապագայում գործունեություն ծավալի։ «Ծառուկյան» դաշինքը միանշանակ կողմ է քվեարկելու բյուջեի նախագծին»,- ասաց նա։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ համակարծիք չէ «իներցիոն» բյուջե որակմանը, քանի որ սա պետք է լիներ հեղափոխական բյուջե։
«Այս բյուջեի մեջ չեմ տեսնում այն խոստումների արտացոլումը, որի միջոցով եկել եք իշխանության, ոչ միայն արտացոլումը չեմ տեսնում, այլև նշույլները չեմ տեսնում ապագայում դրանց իրականացման համար։ Այդ դեպքում ի՞նչն եք փոխել, ի՞նչով են տարբերվում ձեր իսկ ներկայացրած բյուջեն ու վարած քաղաքականությունը նախորդ իշխանությունից։ Դուք ընդամենը շարունակությունն եք, և սա ոչ թե մեկ քայլ առաջ, այլ հետ է»,- նշեց ՀՀԿ-ական գործիչը՝ հավելելով, որ իրենք կողմ են քվեարկելու բյուջեի նախագծին՝ Կառավարության աշխատանքը չխանգարելու համար։
ԱԺ «Ելք» խմբակցության անունից որևէ մեկը ելույթ չունեցավ։
Հարակից հրապարակումներ`
- Նախատեսված է անտառապատմանը ավելի քան 425 մլն դրամ հատկացնել. Էրիկ Գրիգորյան
- Ասում էիք, որ ստվեր կա, ո՞ւր է այդ ստվերը. Շարմազանով
- Ինչպե՞ս է եղել, որ «Հյուսիս-Հարավ» նախագիծը սկսվել է ամենադյուրին հատվածներից. Հակոբ Արշակյան
- Ուսուցիչների և զինծառայողների աշխատավարձերն անհամադրելի են մեր իրականության հետ. Վահե Էնֆիաջյան
- Շարունակվելու է մատչելի գյուղատնտեսական վարկերի տրամադրումը. գյուղնախարարի պաշտոնակատար
- 2019-ից ներդրվելու է գյուղատնտեսության ապահովագրության համակարգ. Գեղամ Գևորգյան
- Այս բյուջեն իներցիոն է իր մեթոդաբանության մեջ. Սպարտակ Սեյրանյան
- 2019թ.պետբյուջեի նախագծով ՊՆ բյուջետային հատկացումներն ավելացել են
- Բյուջեի հիմքում նույն փիլիսոփայությունն է, որն իրականացնում էր նախկին իշխանությունը. Հարությունյան
- 2019թ.-ի պետբյուջեով հատկացումները՝ առողջապահության և սոցիալական հարցերի գերատեսչություններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին