Կալիֆորնիայում անտառային հրդեհներից զոհերի թիվն ավելացել է
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհներից զոհերի թիվը հասել է 48-ի։ Նշվում է նաև, որ մի քանի մարմին հայտաբերվել է նաև «Պարադայզ» շրջանում։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆորնիա նահանգը աղետի գոտի է հայտարարել՝ անտառային հրդեհների պատճառով:
Մասշտաբային հրդեհների հետևանքով նահանգում հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները, այդ թվում նաև ճանաչված դեմքեր։
Դերասան Ջերարդ Բաթլերը թվիթերում լուսանկար է հրապարակել Մալիբուում այրվող տան ֆոնին և շնորհակալություն հայտնել աշխատող հրշեջներին։
Հարակից հրապարակումներ`
- Քանյե Ուեսթը հրշեջներ է վարձել՝ 60մլն դոլար արժեցող տունը հրդեհներից փրկելու համար
- Երգչուհի Մայլի Սայրուսը կորցրել է տունը Կալիֆորնիայում հրդեհի հետևանքով
- Թրամփը գտել է Կալիֆորնիայի անտառային հրդեհների մեղավորներին
- Կալիֆորնիայում անտառային հրդեհները կլանել են մի ամբողջ քաղաք