Ամերիկացու մուտքը Disney-ի զբոսայգի ագելված է Թրամփին աջակցելու պատճառով
The Walt Disney Company ընկերությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող պաստառով ամերիկացուն արգելել է մտնել զվարճանքի իր զբոսայգիներն ու հյուրանոցները։ Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով The Washington Post-ին։
Հաղորդվում է, որ 49-ամյա Դիոն Սինին The Walt Disney-ում «ամերիկյան բլրակներից» իջնելիս բարձրացրել է պաստառ։ Ավելի վաղ ամերիկացին բազմիցս ցուցադրել էր քաղաքական պաստառներ հասարակական վայրերում։
Ընկերությունը նշում է, որ իր որոշումը պայմանավորված չէ քաղաքական հայացքների տարբերություններով։ Պաշտոնական հայտարարությունում ասված է, որ ցանկացած ցույց կամ ելույթ դրոշների, պաստառների կամ քաղաքական խորհրդանիշների օգտագործմամբ կամ կոմերցիոն նպատակներով արգելված է։
Սինին, ի պատասխան ընկերությանը, հայտարարել է, որ չի խախտել կանոնները, քանի որ այն վայրում, որտեղ բարձրացրել է պաստառ, «մարդկանց բազմություն չի եղել»։ Տղամարդը մտադիր է դիմել դատարան՝ բողոքարկելով Disney-ի արգելքը։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան