Միշել Օբաման իր գրքի համար կստանա 60 միլիոն դոլար
ԱՄՆ նախկին նախագահի կնոջ՝ Միշել Օբամայի «Becoming» հուշագրությունների գիրք մտել է «Ամազոնի» ամերիկյան բեսթսելերների ցուցակ դեռ մինչև պաշտոնական հաղորդագրությունը։ Գազետա.ռու կայքը, հղում անելով FoxBusines-ին, գրում է, որ, իր հերթին գրքի տարածող Barnes & Noble -ը գրքի թողարկումից առաջ ստացել է 2015 թվականից հետո մեծահասակների գրականության համար նախնական պատվերների առավելագույն քանակը։
Penguin Random House հրատարակչությունը Օբամաների հետ երկու գրքի պայմանագիր է կնքել, որոնց համար հեղինակները կստանան 60 միլիոն դոլար։ Հուշերի երկրորդ գիրքը գրելու է հենց նախկին նախագահ Բարաք Օբաման։ Ենթադրվում է, որ նա կկենտրոնանա երկրի 44-րդ նախագահ եղած ժամանակվա փորձի վրա։
Ստացված գումարը զուգը նախատեսում է բարեգործությանն ուղղել։