Աշխարհի չեմպիոն դառնալն ինձ համար նպատակ է եղել. Սիմոն Մարտիրոսյան
Հայաստանի ծանրամարտի հավաքականները 2018 թվականին կայացած միջազգային մրցաշարերից վերադարձել են 73 մեդալով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը՝ նշելով, որ տարին հաջող էր իրենց համար։
«Գիտեք, որ մեզ որակազրկել էին մի քանի մարզիկի դոպինգ-թեստերի դրական պատասխանների պատճառով: Սակայն շատ մաքուր աշխատեցինք միջազգային ֆեդերացիայի հետ, նրանց բոլոր պահանջները կատարեցինք, մեր ծանրորդների մոտ ոչ մի խախտում չի նկատվել, բացառությամբ Սոնա Պողոսյանի: Նրանք այս ամենը հաշվի առնելով՝ մեր որակազրկման ժամկետները կրճատեցին ու արդեն հունիսին պատանիներն ու երիտասարդները մեկնեցին մրցաշարերի: Փաստորեն, այս տարի մենք բաց թողեցինք միայն Եվրոպայի մեծահասակների առաջնությունը»,- ասաց Ալավերդյանը:
Չնայած սրան, Ալավերդյանն ասաց, որ մեդալները վկայում են, որ հայկական ծանրամարտն ապագա ունի։
Նշենք, որ օրեր առաջ Աշխարհի առաջնությունում մեկ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը դարձան աշխարհի չեմպիոն ու փոխչեմպիոն։
Հանդիպմանը ներկա աշխարհի չեմպիոն և ռեկորդակի Սիմոն Մարտիրոսյանն ասաց. «Աշխարհի չեմպիոն դառնալն ինձ համար երազանք ու նպատակ է եղել։ Ճիշտն ասած դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ դարձել, ուղղակի մարդիկ պատահական հանդիպում ու շնորհավորում եմ, այդ ժամանակ եմ գիտակցում»։
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտի աշխարհի չեմպիոնին ու փոխչեմպիոնին «Զվարթնոցում» դիմավորեցին զուռնա-դհոլով
- Գոռ Մինասյանը՝ աշխարհի փոխչեմպիոն
- Սիմոն Մարտիրոսյանը՝ աշխարհի չեմպիոն
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան