ԿԸՀ-ն առաջադրման փաստաթղթեր է ստացել11 սուբյեկտներից. Արմեն Սմբատյան
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանը քիչ առաջ տեղեկացրեց, որ հանձնաժողովը առաջադրման փաստաթղթեր է ստացել11 սուբյեկտներից:
«Առաջադրման փաստաթղթեր ներկայացրած ուժերի ցանկը կընթերցեմ այն հերթականությամբ, ինչ հերթականությամբ նրանք այսօր եկել էին ԿԸՀ: «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Ազգային առաջընթաց» կուսակցություն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն, «Օրինաց Երկիր» կուսակցություն, «Մենք» կուսակցությունների դաշինք, ՀՅԴ կուսակցություն, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն, «Քաղաքացու որոշում» կուսակցություն»,- ասաց նա։
Սմբատյանը հավաստիացրեց, որ ԿԸՀ-ն միշտ պատրաստ է ընտրություններին:
Հարակից հրապարակումներ`
- «Մենք» դաշինքը գլխավորում է Արամ Սարգսյանը
- «Քաղաքացու որոշում» կուսակցությունն իր նախընտրական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ
- Կարինե Աճեմյան. Նորմալ քարոզարշավի դեպքում ակնկալում ենք մեծ թվով քվեներ
- Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության ցուցակը կգլխավորի Լևոն Շիրինյանը
- Մարուքյանը հրապարակել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը
- ԲՀԿ ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
- «Սասնա ծռերը» ԿԸՀ ներկայացրեց ցուցակը. այն գլխավորում է Վարուժան Ավետիսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան