Հայկական Կաղանդ պապը ԱՊՀ լավագույն Ձմեռ պապերի շարքում է
ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը կազմել է ԱՊՀ-ում և Վրաստանում լավագույն և ռուս տուրիստների կողմից ամենասիրված Ձմեռ պապերի 2018-19 թվականների վարկանշային աղյուսակը: Այն կազմվել է տուրիստների այցելությունների արդյունքով: Ռուսական գլխավոր Ձմեռ պապն իր ծննդյան օրը նշում է 2018 թվականի նոյեմբերի 18-ին Վելիկի Ուստյուգ քաղաքում: Այդ օրը նա վառում է Ռուսաստանում առաջին տոնածառի լույսերը և դիմավորում Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բոլոր Ձմեռ պապերին:
Ձմեռ պապերի թոփ-տասնյակում է նաև հայկական Կաղանդ պապը:
«Հայկական Ձմեռ պապը՝ Կաղանդ պապը կամ Մեծ Պապուկը, որը կանաչ կոստյումով է, հյուրերին դիմավորում է Ձյունանուշի հետ միասին»,- գրում է պարբերականը:
Կաղանդ բառը ծագում է լատիներեն calenda-ից` ամսագլուխ: Հայտնի է, որ Կաղանդ պապը ժամանակի և ազգային ավանդական արժեքների պահապանն է եղել: Նա, այցելելով երեխաներին ու մեծահասակներին, նվերների փոխարեն 7 խորհուրդ-պատգամ է բերել, որոնց միջոցով դարերի ընթացքում բյուրեղացվել են հարաբերությունները մարդկային հասարակության մեջ և մարդու ու բնության փոխհարաբերությունները՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստնություն, աշխատասիրություն, համեստություն և զուսպ լինելու ունակություն:
Վերջերս լույս է տեսել «Կաղանդ պապ. Վերադարձ Ռիգելից» գիրքը, որը պատմում է հայկական Ամանորի, Կաղանդ պապի, նրան ուղեկցող խլվլիկների, արալեզների մասին, որոնք պապին ուժ են տալիս: Կաղանդ պապի կերպարը վերակենդանացվել էր ֆոլկլորային նյութերի հիման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա