Կարինե Աճեմյան. Նորմալ քարոզարշավի դեպքում ակնկալում ենք մեծ թվով քվեներ
ՀՀԿ համամասնական ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով էր բերել ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Նա ասաց՝ տրամադրված են մարտական։
«Մեր քաղաքական գործիչները հայտնի են, թրծված են, անցած երկրա ճանապարհ ունեն։ Կարծում եմ՝ մենք կարող ենք մեր ծրագրերն իրականացնել։ Ակնկալում ենք, որ մենք անպայման հանդես կգանք Աժ-ում, ենթադրում եմ ընդդիմադիր դիրքերից»,-ասաց Աճեմյանը։
Նրա խոսքով, ՀՀԿ-ն այսօր էլ համակիրներ ունի, որոնք սպասում են կուսակցության ծրագրերին։ Նորմալ քարոզարշավի դեպքում, ըստ նրա, ակնկալում են մեծ թվով քվեներ։
Հիշեցնենք, որ ցուցակը գլխավորում է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ցուցակում ընդգրկված չէ, քարոզարշավին էլ չի մասնակցելու։
Ցուցակում կան փորձված գործիչներ, ինչպես նաև նոր մարդիկ։
Հարակից հրապարակումներ`
- Լոռու նախկին մարզպետը կառաջադրվի ռեյտինգային ցուցակով
- Արմեն Աշոտյանը կլինի ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը
- Վիգեն Սարգսյան. ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին