
ԱԺ հերթական նիստն այսօր ուշացումով մեկնարկեց
Ազգային ժողովի նիստն այսօր սահմանված ժամից ուշացումով մեկնարկեց:
Նշենք, որ սկզբում գրանցվել էր 49 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պատգամավորներին ևս 4 րոպե տվեց՝ նիստին ներկայանալու և գրանցվելու համար: Նա նաև խմբակցությունների ղեկավարներին հիշեցրեց, որ չի բացառվում՝ արտահերթ նիստ գումարվի նոյեմբերի 21-ին:
Նիստը սկսվելու համար անհրաժեշտ է առնվազն 53 պատգամավորի ներկայություն:
Ի վերջո ուշացումով պատգամավորները եկան և նսիտը գումարվեց: ԱԺ-ն հերթական նիստում քննարկում է 2019 թվականի բյուջեի նախագիծը: