Ալեն Սիմոնյան. «Իմ քայլը»-ի ցուցակից չեք հիասթափվի
««Իմ քայլը» դաշինքի ցուցակն այնպես չի լինի, որ դուք հիասթափվեք։ Խնամի-ծանոթ-բարեկամ տրամաբանությունից դրդված որևիցե որոշում չի կայացվել»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակից ուժերի կողմից ընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելու վերջին ժամկետն այսօր է։
Պատգամավորն ասաց, ցուցակում կա 170-ից ավելի մարդ, եթե կան էլ բարեկամական ինչ-ինչ կապեր ունեցողներ էլ, ապա նրանք ոչ թե համամասնական, այլ ռեյտինգային ցուցակներում են։
Անդրադառնալով հարցին, թե ցուցակում կլինեն նախկին ՀՀԿ-ականեր, Սիմոնյանը սադրիչ որակեց, ասաց՝ նման հարցեր չտան։
«Ցուցակը կազմելու սկզբունքը եղել է այսպես, նախ դիմել են, ցանկություն են հայտնել, ապա վարչության անդամները առաջարկներով են հանդես եկել։
«Այդ մարդկանց հետ հարցազրույց ենք անցկացրել, օրեր շարունակ նրանց հետ հանդիպել ենք, քննարկել ենք, ունեցել ենք չափանիշներ, ըստ այդ չափանիշների ու գնահատականների կազմել ենք ցուցակը։ Տեսել ենք, թե քաղաքական ինչ ճանապարհ է անցել, վստահությունն ենք գնահատել, նրա աշխատանքը ապագա ԱԺ-ում, նայել ենք՝ փող բաժանող եղե՞լ է, թե՞ չի եղել»,-նշեց Սիմոնյանը։
Նա հերքեց մամուլում հայտնված լուրերը, որ Փաշինյանը պատռել ու դեն է նետել ցուցակը։ Սիմոնյանի խոսքով, սա այն եզակի դեպքերից է, երբ ցուցակը կազմվել է առանց բղավելու ու բուռն քննարկումների, ընդ որում չնչին փոփոխություններ են եղել նախնական ու վերջնական քննարկումներից հետո։
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի հնարավորություններին, Ալեն Սիմոնյանն ասաց. «Յուրաքանչյուր քաղաքացի, որ քվեարկելու է ՀՀԿ-ի օգտին, քվեարկելու է Սերժ Սարգսյանի օգտին։ Իսկ Սերժ Սարգսյանի շանսերը ես գնահատում եմ զրոյական»։
Քարոզարշավի ընթացքում, ըստ նրա, կարող են զարմացնել՝ հավատարիմ մնալով իրենց մարտավարությանը, կարգախոս ունեն, նշեց՝ բավականին հաջող է։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան