Ալավերդու պղնձաձուլարանի փակման մասին վերջնական որոշում չկա. փոխվարչապետի պաշտոնակատար
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խոսեց Ալավերդու պղնձաձուլարանի փակման հետևանքով մարդկանց՝ աշխատանքը կորցնելու խնդրից։
«Պղնձաձուլարանի փակման հետ կապված շուրջ 650 աշխատող իրենց աշխատանքը կկորցնեն, եթե սրան էլ գումարվի Թեղուտի հանքավայրի աշխատակիցների 1200 աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի լուծարումը, ստացվում է, որ մոտավորապես 1850 մարդ կկորցնի այդ տարածաշրջանում իր աշխատանքը»,- ասաց Կյուրեղյանը։
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Դեռ վերջնական որոշում չկա փակելու հետ կապված։ Այս պահի դրությամբ հարցը քննարկվում է և Ալավերդու պղնձաձուլարանի ներկայացուցիչների, և Թեղուտի ներկայացուցիչների,և ռուսական ՎՏԲ բանկի հետ համատեղ։ Այստեղ կոմպլեքս խնդիր է և այս բանակցություններում կառավարությունը շատ ակտիվ դեր է ստանձնել։ Պղնձաձուլարանի հետ կապված չենք կարող նայել միայն աշխատատեղերի տեսանկյունից, քանի որ այն ոչ միայն միջազգային, այլև տեղական ստանդարտներով բավականին մեծ չափով աղտոտում է շրջակա միջավայրը։ Ընդհանուր առմամբ այն վաղ թե ուշ այն փակվելու է, բայց փակվելուն համատեղ դիտարկվում են նաև ներդրումային ծրագրեր Ալավերդիում»։
Նա նաև հայտնեց, որ այս պահին նաև քննարկվում է շատ ավելի մեծ պղնձաձուլական կոմպլեքսի կառուցման հարցը, որը տարեկան 100 հազար տոննա խտանյութ է կարողանալու վերամշակել։
«Ուզում եմ ասել, որ փակման մասին վերջնական որոշում չկա, չկա նաև կառավարության կողմից նման պարտադրանք, կան բանակցություններ, որոնցով կգանք տրամաբանական լուծման»,- հավելեց Ավինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալավերդու պղնձաձուլարանի և փակելն է ճիշտ, և բողոքելը. բնապահպան
- Պղնձաձուլարանի հավանական փակման դեպքում շուրջ 630 մարդ կկորցնի աշխատանքը
- Պղնձաձուլարանի փակման հարցով Ավինյանը կհանդիպի Մեջլումյանին
- Շարմազանով. Ալավերդու պղնձաձուլարանի փակումն անթույլատրելի է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին