Բաթումիի և Փոթիի նավահանգստից օգտվելու սակագների վերանայման հարցը քննարկման առարկա է. Ավինյան
Այսօր խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը հարց ուղղեց, թե նախատեսվում է առաջիկայում Բաթումիի և Փոթիի նավահանգստից օգտվելու սակագների վերնայում՝ ի օգուտ Հայաստանի։
Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
«Շուտով վրացական կողմի հետ նախատեսվում է միջառավարական հերթական նիստն անցկացնել, տարբեր հարցերի շրջանակներում նաև քննարկվելու է նաև Ձեր բարձրացրած հարցը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է նավահանգստում սակագներին՝ Ավինյանն ասաց, որ արդեն որոշակի փոփոխություններ տեղի են ունեցել, նավթամթերքի, բենզինի, դիզվառելիքի ոլորտում համահարթեցվել են։
«Մեր նախնական խնդիրն է եղել, որ հայկական շուկա ներմուծվող ապրանքների համար որևէ արհեստական խոչընդոտ չլինի, սականգները քննարկման առարկա են»,- հավելեց փոխվարչապետի պաշտոնակատարը։