Լոռու նախկին մարզպետը կառաջադրվի ռեյտինգային ցուցակով
Լոռիի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Արթուր Նալբանդյանը հայտարարել է ընտրություններին մասնակցելու որոշման մասին։
«Երկար մտորումներից հետո որոշում եմ կայացրել մասնակցելու դեկտեմբերի 9-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին՝ որպես Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածու՝ 9-րդ ընտրատարածքում:
Առաջիկա ծրագրերի մասին՝ շուտով»,-գրել է նա։
ՀՀԿ-ի ցուցակով առաջադրվելու մասին տեղեկացրել է նաև «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը։ Նա ռեյտինգային ընտրակարգով կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երևանի Մալաթիա- Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջանները:
«Միաժամանակ լինելու եմ նաև ՀՀԿ համապետական ցուցակում»,-նշել է Վահան Բաբայանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանը կլինի ՀՀԿ նախընտրական շտաբի քարոզչության ղեկավարը
- «Ժողովուրդ». ՀՀԿ-ի ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու որոշումը Փաշինյանի իշխանության համար լուրջ գլխացավանք է դառնալու
- Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա վարչական շրջաններում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան