Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության ցուցակը կգլխավորի Լևոն Շիրինյանը
Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախընտրական ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը:
Նա էլ գլխավորելու է կուսակցության համամասնական ցուցակը:
Լրագրողների հետ զրույցում Լևոն Շիրինյանը հայտնեց, որ ցուցակի երկրորդ տեղում Մարիամ Մանուկյանն է, երրորդում՝ Գևորգ Հովսեփյանը, չորրորդում՝ Հայկ Սուքիասյանը, հինգերորդում՝ Լևոն Թումանյանը:
«Թումանյան Լևոնը ֆինանսիստ է, մենք ուզում ենք խորհրդարանում առաջին աշխատանքը սկսել ֆինանսական ռեֆորմից: Պետությունները սկսում են ճգնաժամը հաղթահարել ճանապարհաշինությունից, արդյունաբերության վերականգնումից, որոնց համար կարևոր է ֆինանսական ռեֆորմը»,- նշեց Լևոն Շիրինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյանը հրապարակել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը
- ԲՀԿ ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
- «Սասնա ծռերը» ԿԸՀ ներկայացրեց ցուցակը. այն գլխավորում է Վարուժան Ավետիսյանը
- Հովիկ Աբրահամյանի որդին չի մասնակցի ընտրություններին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին