Ինչպե՞ս է եղել, որ «Հյուսիս-Հարավ» նախագիծը սկսվել է ամենադյուրին հատվածներից. Հակոբ Արշակյան
«Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչպես է եղել, որ «Հյուսիս-Հարավ» նախագիծը սկսվել է ամենադյուրին հատվածներից։ Այդպես էլ չենք կարողանում որևէ հստակ պատասխան ստանալ, թե ինչու չի սկսվել, օրինակ, հարավային ուղղությամբ՝ լեռնային տարածքներում տեղակայված դժվարանցանելի հատվածներից»,-այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։
«Մեծ միջոցներ են ծախսվել՝ կառուցելու ճանապարհահատվածներ, որոնք ուղիղ էին և լավ վիճակում էին։ Այդ իսկ պատճառով մենք այժմ հստակ դիրքորոշում ունենք՝ Սիսիան-Քաջարան հատվածում տեղաբաշխել հետագա ներդրումային պլանները։ Միայն մեկ թունելի և երկու կամուրջի շինարարությամբ մենք կկարո+ղանանք 2 ժամով և 55 կիլոմետրով կրճատել Սիսիան-Քաջարան ճանապարհը։ Սա լուրջ տնտեսական էֆեկտի կարող է բերել»,- ասաց նա։
Հակոբ Արշակյանի խոսքով, այս տարի բավականին լուրջ ներդրումներ են կատարվել նաև համայնքային ճանապարհների կառուցապատման մեջ. շուրջ 10 հատված է հիմնանորոգվել, որոնք 25 համայնքներին կապել են հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների հետ։ Մյուս տարի ևս նախատեսվում է վերանորոգել 15 հատված, որոնք 35 համայնքների հնարավորություն կտան բարձրորակ ճանապարհներով միանալ միջպետական և հանրապետական ճանապարհներին։
Ինչ վերաբերում է M6 ճանապարհի (Վանաձոր, Ալավերդի, Վրաստանի սահման) շինարարությանը, նախարարի պաշտոնակատարը նշեց, որ առաջին 38 կիլոմետրի շինարարությունը կավարտվի այս տարի։ Ալավերդուց Վրաստանի սահման ճանապարհի շինարարությունը կավարտվի մինչև 2021 թվականը։
Անդրադառնալով տրանսպորտի խնդիրներին՝ Հակոբ Արշակյանը նշեց՝ անհրաժեշտություն կա կառուցելու տրանսպորտային այնպիսի համակարգ, որը համայնքների բնակիչները հստակ հասկանան՝ որ ժամին և որ երթուղով կարող են հասնել իրենց անհրաժեշտ վայր։
«Այս պահին մեր տրանսպորտային համակարգը նման բան թույլ չի տալիս, և մենք քայլեր ենք ձեռնարկելու՝ ստեղծելու մի քանի օպերատորների մասնակցությամբ կենտրոնացված համակարգ»,- ասաց գործադիրի ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազություն. Ավելի քան 23.5 մլրդ դրամի վնաս է պատճառվել պետությանը «Հյուսիս-հարավ» ծրագրի իրականացման ընթացքում
- ԱԶԲ-ն պատրաստակամ է երկարաձգել ու շարունակել «Հյուսիս-Հարավ»-ի շինարարության ծրագիրը
- «Հյուսիս-հարավի» 2-րդ և 3-րդ տրանշներում օտարվել է մոտ 1900 հողամաս
- Վարույթ է ընդունվել «Հյուսիս-հարավ»-ի շրջանակներում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրգործը
- «Հյուսիս-հարավ»-ի իրականացման գործընթացում չարաշահումներով պետությանը 23.5 մլրդ դրամի վնաս է հասցվել
- Կոռուպցիոն խնդիրներ՝ «Հյուսիս-Հարավ»-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան