Ջորջ Մարտինի գրքերով ևս երկու սերիալ են նկարահանում
Ամերիկացի ժամանակակից գրող-ֆանտաստ Ջորջ Մարտինը, ում շնորհիվ հայտնվել է «Գահերի խաղը» սերիալը, նախատեսոմ է համագործակվել Hulu և Universal Cable Productions ընկերությունների հետ։ versiya.info –ի հաղորդմամբ, խոսքը գնում է Մարտինի «Վայրի խաղաքարտեր» գրքի էկրանավորման իրավունքի ձեռքբերման մասի։
Սերիալի նկարահանումները կսկսվեն գործարքի հաստատումից հետո։ Ջորջ Մարտինը նաև որպես պրոդյուսեր է հանդես գալու։ Հետաքրքրված ընկերություններն արդեն ներգրավել են սցենարիստների երկու հեռուստասերիալի համար նյութ գրելու նպատակով։
«Վայրի խաղաքարտերը» մի քանի վեպեր և պատմվածքներ են։ Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1987 թվականին։ Ներկա պահին «Վայրի խաղաքարտերը» վերահրատարակվել են 27 անգամ։
Այս տարվա դեկտեմբերի 2-ին UCP ընկերությունը կպատրաստի սերիալ Մարտինի «Գիշերային թռչողներ» պատմվածքների հիման վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան