
«Սասնա Ծռեր»-ը մտահոգությունն է հայտնում ԱԺ-ում քաղաքական բազմակարծության ապագայի վերաբերյալ
«Սասնա Ծռեր» Համահայկական կուսակցությունը իր մտահոգությունն է հայտնում առաջիկա արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանում քաղաքական բազմակարծության ապագայի վերաբերյալ: Այս մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։
Հայտարարության տեքստում, մասնավարպես, նշված է.
«Հին ընտրական օրենսգրքի, հատկապես ռեյտինգային համակարգի պահպանումով, բարդացավ, իսկ որոշ քաղաքական ուժերի համար անգամ անհնարին դարձավ գալիք ընտրություններին մասնակցությունը, որը վտանգում է ժողովրդական քաղաքական համակարգի կայացումը Հայաստանում, իսկ ստեղծվելիք խորդարանին հաղորդում ժամանակավոր և անցումային բնույթ:
Օլիգարխիայի մնացուկների վերստին մուտքը նոր խորհրդարան կլիներ բազմակարծության և ընդդիմության միրաժ, իսկ իրականում օտար ուժերի ձեռքին ական՝ դրված Թավշյա հեղափոխության տակ:
Սասնա Ծռեր կուսակցությունը վայելելով հասարակության լայն շրջանների աջակցությունը և մասնակցելով ընտրությններին, լի է վճռականությամբ դառնալու պառլամենտական այն ուժը, որը հետապնդելու է կուսակցությունների մասին օրենքի և ընտրական օրենսգրքի այնպիսի փոփոխություններ, որոնք քաղաքական կյանքին մասնակցության համար հավասար պայմաններ կստեղծեն իրական քաղաքական ուժերի համար՝ անկախ իրենց դավանած հայացքներից»: