«Քաղաքացու որոշում» կուսակցությունն իր նախընտրական ցուցակը ներկայացրեց ԿԸՀ
«Քաղաքացու որոշում» կուսակցությունն այսօր իր նախընտրական ցուցակը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը, իրենց ցուցակի առաջին հորիզոնականում է Սուրեն Սահակյանը, երկրորդ հորիզոնականում է Արտակ Կիրակոսյանը, իսկ երրորդում՝ Ռուզաննա Տոռոզյանը։ Չորրորդ հորիզոնականըհ զբաղեցնում է Արեգ Թադևոսյանը, հինգերորդում Հայկ Սահակյանն է։
Խոսնակը նշեց, որ բավականին հետաքրքիր է նաև իրենց ռեյտինգային ընտրացուցակը, սակայն, արձանագրում են մի կարևոր համոզմունք, որ ռեյտինգային ընտրակարգը ինքնին ապաքաղաքական ընտրակարգ է և այս առումով այդ ընտրակարգն իրենց համար մերժելի է։
«Բայց մենք ունենք բարի համբավ ունեցող ռեյտինգային թեկնածուներ»,- ասաց նա։
Հարցին՝ հասցրե՞լ է պատրաստվել ընտրություններին, Միքայել Նահապետյանը դրական պատասխան հնչեցրեց՝ ընգծելով, որ առաջիկա 25 օրվա տընթացքում իրենք կհասցնեն անել այնքան աշխատանք, որքան մյուսները կհասցնեն 150 օրում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության ցուցակը կգլխավորի Լևոն Շիրինյանը
- Մարուքյանը հրապարակել է համամասնական ցուցակի առաջին տասնյակը
- ԲՀԿ ցուցակը գլխավորում է Ծառուկյանը
- «Սասնա ծռերը» ԿԸՀ ներկայացրեց ցուցակը. այն գլխավորում է Վարուժան Ավետիսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան