Այս բյուջեն իներցիոն է իր մեթոդաբանության մեջ. Սպարտակ Սեյրանյան
«Այս բյուջեն համարվում է իներցիոն։ Այն տրամաբանությունը, որով կառավարությունն ինքը բյուջեն համարում է իներցիոն, անշուշտ, այդ իմաստով իներցիոն է»,- ԱԺ հերթական նիստի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը։
«Այս բյուջեն իներցիոն է նաև մի քանի այլ առումներով։ Ես ուզում եմ կանգ առնել մի քանի մտահոգությունների վրա, որոնց հետ կառավարությունն անխուսափելիորեն շփվելու է։ Նախ, այս բյուջեն իներցիոն է իր մեթոդաբանության մեջ։ Վերջին տարիների բյուջեները փորձում են մեթոդաբանական երկու խնդիր լուծել՝ առաջինը՝ եղածի վրա հենված բյուջե, երկրորդ՝ ուզածի վրա հենված բյուջե։
Բայց երկրորդի պարագայում խանգարող հանգամանք կա, ի վերջո չկա պետության տնտեսության կառուցվածքի բնորդը, որի հիման վրա ցանկացած բյուջե պետք է կարողանա պատասխան տալ տրամաբանական հարցերի՝ ծախսեր, ուղղություններ, զարգացման ծրագրեր։ Մյուս իներցիոն հանգամանքը տասնամյակներ իրեն սպառած մեթոդաբանությունն է։ Բյուջեի ծախսային մասում ամենախոցելի տեղը սոցիալական ոլորտն է, ուր ունենում ենք նույն մեթոդաբանական պրոբլեմը՝ լիբերալ շուկայական տնտեսություն, պետության դերի նվազեցում»,- ասաց պատգամավորը։
Որպես հաջորդ խնդիր Սպարտակ Սեյրանյանը մատնանշեց բյուջեում կրթության, գիտության և մշակույթի համար նախատեսված գումարների չափը։ Ըստ նրա, գիտելիքներ չունեցող հասարակությունը չի կարող մրցունակ լինել՝ անկախ կիրառված տնտեսական մոդելից։
«Հայաստանի նման երկրները ճակատագրով են դատապարտված զարգացնելու այնպիսի ոլորտներ, որոնք կհամապատասխանեն թե տարածաշրջանային քաղաքականությանը, թե ռազմատենչ հարևաններ ունենալու խնդրին, թե չավարտված պատերազմին։ Ծանրության կենտրոն կարող է տեղափոխվել հայրենի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման տրամաբանությունը։ Հույս ունեմ, որ նոր կառավարությունը հնարավորություն կունենա հաջորդ բյուջեում ներառել այնպիսի տարրեր, որ ամեն անգամ չարձանագրենք, որ փորձում ենք եղածի մեջ ինչ-որ բարեփոխում իրականացնել»,- ամփոփեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- 2019թ.պետբյուջեի նախագծով ՊՆ բյուջետային հատկացումներն ավելացել են
- Մենք պետք է լինենք զգուշավոր. Ջավադյան
- Միկրոբիզնեսն ու դրա հնարավորությունները՝ Փաշինյանի ներկայացմամբ
- «Առաջարկում եմ այսպիսի մտադրություն ընդհանրապես չունենալ». Ջանջուղազյանը՝ Աղազարյանին
- Բյուջեի հիմքում նույն փիլիսոփայությունն է, որն իրականացնում էր նախկին իշխանությունը. Հարությունյան
- 2019թ.-ի պետբյուջեով հատկացումները՝ առողջապահության և սոցիալական հարցերի գերատեսչություններին
- 2019թ.-ի պետբյուջեի նախագծով հատկացումները՝ ԱԻ նախարարությանը, Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին
- 2019-ին տնտեսական աճին նպաստող հիմնական գործոնը լայնածավալ կառուցվածքային բարեփոխումներն են. ԿԲ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան