Մարզերի համաչափ զարգացումը պետք է լինի կառավարության գերակայություններից. պատգամավոր
«Մարզերի համաչափ զարգացումը պետք է լինի կառավարության գերակայություններից»,- այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ համոզմունք հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Նա ՀՀ փոխվարչապետի պաշտոբակատար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ ինչպիսին է վերջինիս մոտեցումն այս հարցին։
Միրզոյանը նշեց, որ միանշանակորեն կիսում է պատգամավորի մտահոգությունը՝ միաժամանակ նկատելով, որ բոլոր ներդրումային ծրագրերը բացառապես մարզեր են ուղղվում։
«Կառավարությունն անում է հնարավորինս, որ զուգահեռ՝ զարգանան նաև ենթակառուցվածքները»,- ասաց նա։
Պատգամավորն իր հերթին նկատեց, որ օրինակ նախարարությունները պետք է տեղաբաշխվեն մարզերի միջև։
Փոխվարչապետի պաշտոակատարն էլ շեշտեց, որ ծրագրեր կան որոշ բուհեր մարզեր տեղափոխելու, ուսանողական ավաններ կառուցելու։
Իսկ թե որքանով է օրինակ արդեն սկսվող կոկորդիլոսաբուծարանը համաչափ զարգացման մաս՝ ափսոս ոչ ոք չհարցրեց: